Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Մամուլ

«Իրատես». Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի

«Իրատես» թերթը գրում է.

«Կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստություն հայտնեց, թե համաներումները կարող են բյուջեի վրա մեծ բեռ լինել, Փաշինյանը հակադարձեց, թե հսկայական ստվերային տնտեսություն կա, որը պետք է հարկային դաշտ բերել: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, Դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- հայտարարեց վարչապետը: Սակայն այս երկրի ֆինանսական հոսքերին ու փողերին միշտ տեղյակ Ատոմ Ջանջուղազյանը չէր կարող հենց այնպես մտահոգություն հայտնել և հույսը դնել ստվերի կրճատման վրա, որն անգամ հաշվարկված էլ չէ, այսինքն, հայտնի չէ` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերը: Բայց ամեն ինչ հերթով:

Հայտարարվեց, որ այսուհետ պարտադիր կուտակային համակարգում պետության միջամտությունը լինելու է 7,5 տոկոս, սա ենթադրում է բավականին մեծ՝ շուրջ 12 միլիարդ դրամի ծախս բյուջեի վրա, այսինքն, պետք է լինի մշտական հոսք պետական գանձարան, որ այդ ծանրաբեռնվածությունը մեղմացվի: Մինչդեռ ոչ ոք կոնկրետ չի ցուցանում, թե որտեղից են լինելու այդ մուտքերը բյուջե: Իսկ բյուջեն պոպուլիստական հայտարարություններով չի կարող լցվել, այն հստակ տրամաբանություն ունի. եթե ավելացնում ես ծախսերը, պետք է ցույց տաս, թե որտեղից ես եկամուտներ բերում:

Հաջորդը. շուտով եկամտահարկի դրույքաչափի իջեցում է նախատեսում կառավարությունը, որը կրկին բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Իսկ եթե այս ամենին գումարենք նախարարից մինչև վարչապետ մշտապես հնչած այն հայտարարությունները, թե թոշակ, նվազագույն աշխատավարձ պետք է բարձրացնենք, իրավապահ համակարգին, հարկայինին, ուսուցիչներին, դասախոսներին... բոլորին պետք է շատ վճարենք, որ զերծ մնանք կոռուպցիոն դրսևորումներից, հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով, որտե՞ղ են այդ գումարները: Մեկ նկատառում ևս. երբ հանրապետականները քննադատում էին կառավարության ծրագրում թվեր չլինելու հանգամանքը, շատ տնտեսագետներ դա բացատրեցին այն հանգամանքով, որ նոր կառավարությունը դեռ հստակ չի գնահատել ստվերը, դրա համար էլ թվերը բացակայում են:

Ասել է՝ եթե չեն գնահատել ստվերը, չունեն նաև դրա կրճատման մեխանիզմները: Իսկ մեկ սուպերմարկետի` 5 տոկոս շրջանառության հարկ վճարելը հարցը հաստատապես չի փակում, անգամ 20 տոկոսի դեպքում էլ իրավիճակն արմատական փոփոխության չի ենթարկվի: Դա ո՛չ պետական ապարատի աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացման հնարավորություն չի տալիս: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հույսը թալանած միջոցները պետական բյուջե բերելն ու այս հարցերը կարգավորելն է, այս առումով էլ մեծ խնդիր կա: Իսկապես, թալանի մասշտաբները շատ մեծ են եղել մեր երկրում, և եթե նոր վարչապետին հաջողվի ողջ թալանն «առգրավել» ու բերել բյուջե, դա միայն որոշակի ժամանակի ու որոշակի խնդիրներ լուծելու համար է։ Իսկ այն ծախսերը, որ նրանք հայտարարում են, ենթադրում են միջոցների շարունակականություն, բյուջեի մշտական հոսքեր:

Գողացված կամ թալանված միջոցներով բյուջե լցնելը մեկ «ակտով» իրականացվող գործողություն է, ինչ-որ նպատակի կծառայի և վերջ, այնինչ այն ծախսերը, որ բյուջեն իր վրա է վերցնում, անընդհատություն են ենթադրում: Ասենք, բյուջեից թալանած գումարները հետ բերելով մեկ տարի թոշակ ու աշխատավարձ բարձրացրին, հետո՞:

Անշուշտ, շատ լավ է, որ նոր ղեկավարությունը «գեներալնի ուբորկա» է սկսել երկրում, բայց, զուտ տնտեսական հաշվարկների առումով, կառավարության խոստացած փոփոխությունները հնարավոր են ոչ թե թալանածը հետ բերելով, այլ տնտեսական աճ և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելով, այլապես բյուջեն կոլապսի կենթարկվի: Մեծ հարց է նաև՝ արդյոք կառավարությունը գնահատե՞լ է, թե Հայաստանում որքան պոտենցիալ հարկունակ ոլորտներ կան կամ գործունեության տեսակներ, որոնք ստվերում են և բյուջեի ամենամյա լրացուցիչ եկամուտների աղբյուր կարող են լինել:
Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի, թե բյուջեի ինչ հոսքերով են իր խոստումները կյանքի կոչվելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում