Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ին
Մամուլ

«Փաստ». Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունն արտոնություն կստանա

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունն այսօր արտոնություն կստանա: Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ներառված է «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը: Կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թ. հունիսի 19–ից մինչև 2019 թ. հունիսի 19–ը ներառյալ ներմուծվող ապրանքների ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով: Վանաձորում բնակվող ցանկացած քաղաքացու համար գաղտնիք չէ, որ «ՎԱԲԱ»–ն պատկանում է Վահրամ Բաղդասարյանին:

Այն պատգամավորի անվան ու ազգանվան առաջին երկու տառերի հապավումն է:

Ընկերությունը ստեղծվել է դեռևս 2002 թ.: Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, սակայն, հիմնադիր Վահրամ Բաղդասարյանի մասնակցությունը դադարեցված է: Նախագծի համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 միլիարդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 միլիոն դրամ։ Այս գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ–ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Որպես տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն, նախագծում նշել են ներդրումների ներգրավումը, նոր տեխնոլոգիանների ներդրման խթանումը և աշխատատեղերի ստեղծումը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված նախագծում կարդում ենք, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը 2018–2020 թթ. կկազմի 320 հազար դրամ: Նախագծից նաև տեղեկանում ենք, որ ընկերությունը պատրաստվում է ներմուծել շինանյութ, մասնավորապես՝ մետաղյա թիթեղներ, կաբելներ, մամլակներ, հենասյուներ և պոլիէթիլենային հակակարկտային ցանց:

Հիանալի կլիներ, եթե իրականություն դառնար: Սակայն այնքան նմանատիպ ծրագրեր են մշակել թղթի վրա, որ հիմա մնում է հուսալ, որ Բաղդասարյանի ընկերությանն արտոնություն տալը ևս անիմաստ չի լինի: