Փող ունեցողը չի խնայում, խնայում են, երբ փող չունեն. Հրանտ Բագրատյան
Կառավարությունը չունի տնտեսական մշակված քաղաքականություն, ինչի պատճառով 2016թ.-ի պետական բյուջեն 2017թ.-ի համար ոչ մի լավ բան չի կանխատեսում: ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ փողի բացակայությունը պատճառաբանություն չէ: Երկիրն օրեցօր հետ է գնալու, որովհետև բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականության մոդել:
«Հիմա կասեք՝ Բագրատյա’ն, փող չունենք աշխատավարձ տանք, ոնց սա անենք: Փող ունեցողը չի խնայում, խնայում են, երբ փող չունեն: Ասում ենք, դրեք 100-ից 200 միլիարդ փող, մասնավոր սեկտորն էլ կգա, կավելանա ու կզարգանա: Սպոնտան գնում ենք, կաճենք, կաճենք, չէ՝ չէ, սենց չի լինի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը կանխատեսում է` հաջորդ տարի բյուջետային խնդիրներ են լինելու: «Ձեր գործն ավելի լարված է լինելու, մի բան մտածեք, հարգեք գյուղատնտեսությունը կամ չգիտեմ… Չկա քաղաքականություն, դրա համար չգիտեք, որ հարկատեսակներն են ճիշտ: Հազար էջեր եք գրում, բայց այդպես չի»: