Աշխարհի գավաթ 2018. Այսօրվա խաղերը
Այսօր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կհանդիպեն H և A խմբերի թիմերը։
Երևանի ժամանակով ժամը 17:00-ին H խմբից կմրցեն Կոլումբիան և Ճապոնիան։
Ժամը 20:00-ին նույն խմբից կհանդիպեն Լեհաստանը և Սենեգալը։
Ժամը 23:00-ին A խմբից Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Եգիպտոսի հավաքականի հետ։