Ի՞նչ է անում Կրիշտիանու Ռոնալդու անունով «հրեշը»
Երեկ տեղի ունեցավ Աշխարհի այս առաջնության ամենադիտարժան հանդիպումը․ Իսպանիա 3-3 Պորտուգալիա։ Հանդիպումն անցավ դրամատիկ պայքարում։ Երկու թիմերն էլ ցուցադրեցին իրենց բարձր որակները։
Պետք է ընդգծել, որ ֆուտբոլային աշխարհն անհամբերությամբ սպասում էր, թե ինչպես կմեկնարկի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Ռոնալդուն լռեցրեց բոլորին ու ապացուցեց, որ պատահականություն չի լինի այն, որ այս տարի նույնպես նա ստանա «Ոսկե գնդակը»։
Պետք է ընդգծել, որ այնպիսի տպավորություն էր Պորտուգալիայի հավաքականում, կարծես թե նրանք վստահ էին, որ յուրաքանչյուր բաց թողած գնդակից հետո Ռոնալդուն կգրավի մրցակցի դարպասը։ Այս տղան իր հետևից տարել ու շարունակում է տանել ամբողջ հավաքականը։ Նա հանդիպման ժամանակ վերահսկում էր խաղը դաշտի ներսում ու իր վրա էր վերցրել նաև մարզչական աշխատանք։
Ընդգծենք նաև, որ հանդիպումից հետո Ռոնալդուն ճանաչվեց Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ու իր կարիերայում հեղինակեց 53-երորդ հեթ-տրիկը։