Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Պադավատապետությունից միչև հեծանվապետություն

Աժ- ում շարունակում են քննարկել 2016թ.-ի պետական բյուջեն: Արդեն ստացել է «զգուշավոր»  բյուջե անվանումը, այսինքն պետք է զգույշ խոսել այս բյուջեի մասին և նույն զգուշավորությամբ էլ ծախսել նախատեսված գումարները: Նախ ամենավատ լուրը, որ 2016թ. –ին նպաստների, կենսաթոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի լինելու: Իսկ դա նշանակում է, որ սոցիալական բյուջեն մնաց հետևում:

2016թ.-ի համար նախատեսվում է 2.2 տոկոս տնտեսական աճ: Այս զուսպ ցուցանիշը պատճառաբանվում է համաշխարհային տնտեսության վատ վիճակով: Բայց համաշխարհային տնտեսություն ասելով Հայաստանում պետք է հասկանալ նախ Ռուսաստանի տնտեսություն, քանի որ 2016 թ-ին համաշխարհային տնտեսության աճը կազմելու է 3.8 տոկոս, ինչը վերջին 17 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Մինչդեռ Ռուսաստանում տնտեսական աճը կախված է լինելու նավթի գներից, իսկ Հայաստանի տնտեսությունն ուղիղ համեմատական կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից: Ստացվում է, որ 2016-ը ծանր տարի է լինելու, ինչի համար այս օրերին մեր ականջին, առաջին հայացքից փաստարկված, մի շարք հուզական ելույթներ են հնչելու մեկ ընդհանուր հայտարարով` մենք մեղավոր չենք, մեղավորներին պետք է դրսում փնտրել` դոլար, նավթի գին, համաշխարհային տնտեսություն, պատժամիջոցներ, տրանսֆերտներ ու այդ տերմինաբանությամբ մի մեծ փաթեթ:

Այն որ դրսում ենք փորձում մեղավորներ գտնել հասկանում ենք, որ իրականում դրսի գործոնը կա, բայց դա ամբողջական չէ: Ստացվում է, որ մենք որքան քիչ փող ենք ունենում, այնքան առատաձեռն ենք լինում` որոշ մարդկանց որոշ ծառայություններ ավելի շքեղ մատուցելու հարցում: Այս առումով միայն մեկ համեստ փաստարկ. Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Հայաստանի ԱԺ-ն ունի 82 ծառայողական մեքենա, 81 ավտոմեքենա էլ` կառավարության աշխատակազմը, որն ունի 291 աշխատող:

Եթե լուրջ վիճակագրություն արվի, այսպես ասած, «պադավատների»  առատության առումով գուցե Հայաստանը համեմատվի Չինաստանի հետ: Իսկ քանի դեռ մեր մեծ ու փոքր պաշտոնյաները, առանց վարանելու, կշարունակեն ձգտել «պադավատապետության», շարքայինի համար «հեծանվապետությունն»  էլ անհասանելի է դառնում և ամեն անգամ հասարակություն-իշխանություն կապի խզումը խորանում է տնտեսական աճին ուղիղ համեմատական կարգով: Հասարակությունը չի վստահելու ու չի հավատալու բյուջեագետներին, անկախ այն հանգամանքից թե զուսպ ֆինանսական տարում ում կհաջողվի ծանր ապրել և ում թեթև:

Թերևս ծանր ու թեթև ապրելու մասին լուրջ մտահոգվելու կարիք ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը. դեռևս երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց` եթե կառավարությունը չապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, ապա հրաժարական կտա:

Իսկապես որ տարին ծանր է լինելու: