Նեյմա՞ր, թե՞ Մբապպե․ «ՊՍԺ»-ն ցանկանում է «ազատվել» նրանցից մեկից
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում գնել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
Նախնական տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կկազմի 270 միլիոն եվրո։ Այս ամենի հետ մեկտեղ հաղորդվում է նաև, որ փարիզյան ակումբն այդկերպ ցանկանում է վաճառել ֆրանսիացուն ու թիմում պահել Նեյմարին։
Մյուս կողմից՝ 270 միլիոն եվրոն շատ ահռելի գումար է, որը կարող է լրացնել փարիզյան ակումբի բյուջեն։ Ընդգծենք նաև, որ արդեն ամիսներ առաջ իր հարցազրույցներում Կիլիանը «հասկացրել» էր, որ ցանկանում է հեռանալ «ՊՍԺ»-ից։