Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Քաղաքականություն

Երջանկությունից ուշքի չի գալիս

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն, ով արդեն նախարարության ներսում հասցրել է հունից հանել իրենց գործի գիտակ, սփյուռքի նախարարության ուղն ու ծուծին տեղյակ մի շարք աշխատակիցների, սեփական PR բաղադրիչն ավելացնելու և ինքնակրթությամբ զբաղվելու իր անհագ ցանկությունն ի ցույց դնելու համար հետևյալ գրառումն է արել․

«Ահա այսպիսի երկխոսություն ունեցանք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ քննարկում էինք իմ առաջին հնարավոր այցի թեման:

Վարչապետ -Իսկ դու նաև արաբերե՞ն գիտես:

Ես -Չէ:

Վարչապետ -Վատ է, շատ վատ է:

Ես -Հիմա ի՞նչ, հրաժարակա՞ն տամ:

Վարչապետ -Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր:

Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթևանա, պիտի սկսեմ նաև արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել»:

Վարչապետի՝ «նաև արաբերե՞ն գիտես» հարցը համայն հայության համար ֆեյսբուքյան էջում գրելով, այս երիտասարդը փորձել է հասկացնել, որ հայերենից բացի տիրապետում է նաև այլ լեզուների՝ մոռանալով, որ լեզուներին տիրապետելուց զատ, բազմաթիվ այլ հմտություններ են պետք Սփյուռքի նախարարության նման լուրջ կառույց ղեկավարելու համար, որպեսզի կարողանա գործ անել։

Իսկ գործ՝ նա դեռ չի արել: Փոխարենը՝ Հայրապետյանն իր նախորդի որոշ ծրագրեր է կասեցրել, և քանի որ վստահ է, որ հնարավոր է՝ տեղն ավելի կրեատիվ ծրագիր չառաջարկի, որոշել է դրանք ժամանակավոր կասեցնել։

Խոսքը վերաբերում է «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Ամառային դպրոց» ծրագրերին, որոնց կասեցման ժամանակը երբ ավարտվի, հավանաբար, նախարարը դարձյալ գործի կգցի իր ֆեյսբուքյան էջը և մի իմաստուն գրառմամբ կորոշի դրանք շարունակել։

Իսկ քանի դեռ Հայրապետյանը վայելում է բախտի նվերը, հասարակությունը սպասում է: Սպասում է հայրենադարձության կազմակերպման, հայկական համայնքներում տիրող խնդիրների բարձրաձայնման, սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման, որոնց լուծման ուղղությամբ դեռ որևէ գործուն սխեմա այս տղան չի առաջարկել։

Հեղափոխության էյֆորիան անցնում է և պետք է շտապել գործել, թե չէ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ նախարար դարձած Հայրապետյանն, ով իրեն բաժին հասած երջանկությունից դեռ ուշքի չի գալիս, կարող է տապալվել, իսկ որ ամենավատն է՝ քայլ կարող է անել ու նրան տապալել նույն այն ժողովուրդը, որը նրան վեր է բարձրացրել։

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ նախարարը՝ դարձյալ մոդայիկ դարձած ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են:

NEWSPRESS.am