Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Կարեն Ավագյանի վերջի սկիզբը

Վերջին իրողությունների ֆոնին իր արժանավոր տեղն ունի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ոչ այնքան երիտասարդ ղեկավար Կարեն Ավագյանը. նա բոլորին զարմացրեց, երբ 326 մլն դրամի գողության մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեին:

Ըստ Կարեն Ավագյանի հաղորդագրության՝ ՀԵՀ երկար տարիների գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը փոխառության պայմանագիր է կնքել ինքն իրեն հետ: Թե ինչպես է պարզել Կարեն Ավագյանը, հայտնի չէ, միայն այն է հայտնի, որ նա ինչ-որ հանելուկային ձևով հայտնաբերել է հանցագործությունը հաղորդում տալուց մեկ ամիս առաջ: Երևի երկար մտատանջվել է և միայն մեկ ամիս անց դիմել է իրավապահ մարմիններին:

Այսօր Կարեն Ավագյանը լրագրողներին փոխանցել է, որ ցավալի փաստ է տեղի ունեցել և իրականում հենց իր ահազանգի հիման վրա են որոշ բացահայտումներ կատարվել:
Նաև առաջարկել է, որ գործը թողնեն իրավապահներին. նրանք պետք է գնահատական տան: «Մի տրվեք քաղաքական սադրանքներին». խորհուրդ է տվել ամենեցուն:

Թե ինչո՞ւ է իր վաղեմի ընկերոջը, մեղմ ասած, «փռայրում» արել, չի պատասխանել:

Ի դեպ, ՀԵՀ-ը տարիներ շարունակ հսկայական գումարներ է ստացել տարբեր ծրագրերով. վերջերս բացահայտվեց, որ անգամ բուհերն են վճարումներ արել ՀԵՀ-ին. բուն իմաստը պարզ չէ: Իսկ ոչ այնքան վաղուց հայտնի դարձավ, որ նրա ազգականը, ավելի կոնկրետ՝ քեռու տղան, ՀԵՀ-ի սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող Խաչիկ Զաքարյանը, 80 հազար դոլար էր նվիրել Կարեն Ավագյանին: Կոռուպցիան ավելի քան ակնհայտ էր, սակայն այն ժամանակ ՀՀԿ-ն թամբին էր. այդ  մասին խոսվեց ու անցավ. միայն խոսվեց:

Եվ այժմ նա 326 մլն դրամի մասին է խոսում, որն, իհարկե, առանց Ավագյանի գիտության որևէ տեղ չէր էլ գնա, իսկ Քննչական կոմիտե դիմել պարզապես մահամերձի վերջին ճիգն է` կյանք վերադառնալու համար:

Դիտարկմանը, որ հաղորդում ներկայացնելով՝ կոնկրետ մարդկանց «պոդստավկա» է արել և «գործ տվել», պատգամավորը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ. «Ես ինքս եմ ահազանգը հնչեցրել» և դրանով որոշեց, որ հարցը փակված է:

Հիշեցնենք, որ ՀԵՀ-ի չարաշահումների մասին էլ միշտ խոսվել է, սակայն միշտ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է պատասխանել բոլոր հարցերին և արդարացրել ՀԵՀ-ի ծախսերը:

Իհարկե, դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել և ունենում, սակայն այն, որ Ավագյանը խառն է այդ փոխառության մեջ, դժվար կասկած ունեցող գտնվի, իսկ ընկերոջը պարզապես հնոցում այրում է միայնակ` համատեղ չայրվելու փոխարեն...

NEWSPRESS.am