Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս Արաղչի
Վազող տողեր

Մենք 100 տոկոսով վստահում ենք Բակո Սահակյանին ու պաշտում Նիկոլ Փաշինյանին, սակայն․․․ իրականում ի՞նչ է կատարվում Արցախում (ֆոտո)

Վերջին մի քանի օրերին հայաստանյան ու համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Արցախն է։ Արցախցիները ոտքի են կանգնել ու ցանկանում են մի շարք պետական կառույցների ղեկավարների հրաժարականը։ Այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան մի շարք լրատվական կայքեր սկսեցին գրել տարբեր լուրեր այն մասին, թե ինչով են պայմանավորված այս ցույցերը։

Երեկ՝ հունիսի 6-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակն այդքան էլ լարված չէր։ Մարդիկ հավաքվել էին Մշակույթի ու երիտասարդության պալատի ներսում ու գրում էին իրենց դիմում-բողոքները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երիտասարդական պալատի դիմաց հավաքված ցուցարարների թվում էր նաև Սիրիայի Հալեպ քաղաքից 7 տարի առաջ Հայաստան եկած Հովիկ Ասմալյանը, ով ապրում ու աշխատում է Արցախում։

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Ասմալյանը նշեց, թե իրականում որոնք են այն պատճառները, ինչով պայմանավորված են այս ցույցերը։

«Տեղեր կան, որ անարդար վճիռներն ազդում են հասարակության ապրելակերպի վրա։ Այդ վճիռներից զատ, մենք բողոքում ենք նաև մեր կենցաղային ու սոցիալական վատ պայմանների համար։ Շատերը մեկնաբանում են, որ մենք իշխանությանը որակավորում ենք որպես հանցավոր խավի, սակայն իշխանավորը հանցավոր չէ։ Էստեղ մի փոքր այլ է ամեն ինչ։ Հայաստանում Նիկոլի արածը հեղափոխություն էր, իսկ մեզ մոտ ցույց է ընդդեմ անարդարության, քանի որ կարծես թե ռամիկ քաղաքացին սխալ գործելիս տուժում է, պատժվում, բայց երբ սխալ է անում պետական պաշտոնյան, ապա նա չի պատժվում։ Մենք պահանջ ներկայացրինք ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի համար՝ առանց հավելյալ պայմաններ դնելու։ Մենք նախագահ Բակո Սահակյանի դեմ ոչինչ չունենք»։

Հ․ Ասմալյանը նշեց նաև, թե որոնք էին այս ցույցերի սկսման իրական պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

«Այդ հայտնի կռիվը պատճառ դարձավ, որ դժգոհության ալիքը բարձրանա։ Դժգոհություն կար ոչ միայն հասարակության մեջ, այլև վերին մակարդակում նույնպես, քանի որ իրենք էլ էին գիտակցում, որ պիտի փոփոխություններ տեղի ունենան։ Մենք 100 տոկոսով վստահում ենք Հանրապետության նախագահին, սակայն սխալներ նկատելիս պետք է բարձրաձայնենք։ Մենք ցանկանում ենք ամենաթավշյա ձևով հասնել մեր ուզած արդյունքին։ Մենք հանրահավաքները սկսեցինք դադարեցնել այն ժամանակ, երբ կոչով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք Նիկոլին սիրում ու պաշտում ենք ու Հայաստանի ղեկավարին ընդունում ենք որպես մեր ավագ եղբայր։ Սակայն չենք կարող լուռ նստել, երբ անարդարություն է կատարվում»։

Հավելենք նաև, որ համեմատած մյուս օրերի՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դրությունը խաղաղ էր։ Հիմնական ակտիվությունը Երիտասարդության ու մշակույթի պալատում էր, որտեղ արցախցիները շարունակումմ էին գրել իրենց դիմումները։