Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումից
Քաղաքականություն

Սիթիամոլ Ալեքսանյանը լքում է ՀՀԿ-ն, իսկ Կոստանյանը՝ մրմռում․․․

Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում այլևս մեծամասնություն չէ։ Անպարտելի հանրապետականներին երազանքի մեծամասնության կարգավիճակում պահում էր, թերևս, միայն մաթեմատիկական հաշվարկը, որը նրանց պարագայում որևէ կապ չուներ հասարակության մեջ ՀՀԿ-ի ունեցած իրական կարգավիճակի հետ․ իրականության մեջ ՀՀԿ-ական երեսփոխանները երբեք էլ ողջ ընտրազանգվածի կողմից ընտրված մեծամասնություն չեն եղել։

Ուշացումով, բայց, փառք Աստծո, ՀՀԿ-ին այսօր երազանքից իրականություն վերադարձրեց և այս փառավոր գործի հերոսը դարձավ սիթիամոլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, ով այսօր հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից, և, փաստորեն, հետևում է իր նմանակ բիզնեսմեն պատգամավոր Արտակ Սարգսյանին, ով ՀՀԿ-ից հեռանալու մասին համարձակորեն հայտարարեց երեկ։

Ե՛վ Ալեքսանյանը, և՛ Արտակ Սարգսյանը, հարազատ խմբակցությունը լքել, սակայն դեռևս չեն հայտարարել, որ պատրաստվում են վայր դնել նաև պատգամավորի մանդատն, ինչը մրմռացրել է նախկին Գլխավոր դատախազ, ներկայիս Հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանին։

Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, հրաժարվելով իր գործընկներների արարքին բարոյական գնահատական տալ, փոխարենը վեհացրել է իրեն և դեմքին շատ խորը լրջություն տալով՝ նշել․
«Բարոյական կողմից իմ գործընկերների քայլերին չանդրադառնամ, բայց եթե ես կուսակցական լինեի և խմբակցության կազմը լքեի, մանդատս վայր կդնեի մի պատճառով, որ պառլամենտում հայտնվել եմ այդ կուսակցության քվոտայով։ Ես էդպես կվարվեի, անգամ, եթե հիմա դուրս գամ խմբակցությունից, անմիջապես վայր կդնեմ մանդատս»։

Կոստանյանի այս արտահայտություններից կարելի է մեկ հստակ եզրակացություն անել՝ պատգամավորը մրմռում է, որ այս պահին չի կարող թողնել և հեռանալ ջարդուփշուր եղած ՀՀԿ-ից, որովհետև կա Մարտի մեկ, որի վերաբերյալ Կոստանյանը աչքի է ընկել սկանդալային մի շարք հայտարարություններով։

Մարտի մեկի պատճառով նախկին գլխավոր դատախազը կառչած է շարունակելու մնալ փլատակների վերածված ՀՀԿ-ին, քանի որ նրանք դեռևս ունեն զգալի ազդեցություն արդարադատության համակարգում։

Այդ իսկ պատճառով՝ մինչ օլիգարխ պատգամավորները լքում են ՀՀԿ-ն, որի համար ընտրությունից ընտրություն լավ փող էին քցվում, Կոստանյանը դառը դատում և դատարկ նստում է՝ սպասելով բախտի իր բաժնին։

NEWSPRESS.am