Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Բախշյանն ահազանգում է. Որոշ դպրոցներում անկառավարելի վիճակ է

ԿԳՆ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է՝ քննական այս շրջանում հանրապետության մի քանի դպրոցներում լարված մթնոլորտ է ու անկառավարելի իրավիճակ:

Տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Որոշ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, մոռանալով աշակերտների համար բախտորոշ քննական շրջանի գոյության մասին, ուղղակի դուրս են եկել իրենց ափերից ու բառի ուղիղ իմաստով, պատերազմ են հայտարարել միմյանց դեմ: Որոշ մարզերում մարզպետների փոփոխության փաստը, քաղաքապետարանում՝ ջայլամի քաղաքականությունը, պարզապես վտանգում են այս քննական շրջանը, որով լուրջ հարվածի տակ են դնում մեր աշակերտների ապագան, որի իրավունքը չունեն ո՛չ ճնշողները, ո՛չ ճնշվածները:

Ես հասկանում եմ, որ մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հատկապես հհկ-ական որոշ տնօրենների մամլիչից, որոնք հիմնականում Դանիելի ցուցակի տնօրեններն են, որի տակ անսահման սեղմվել են ու հիմա հայտնաբերել են իրենց մարդկային արժանապատվությունը, բայց, հարգելիներս, պահի մասին մի՛ մոռացեք, ձեր ձեռքերում մեր երեխաների ապագան է:

Պարտավոր եմ նշել այդ դպրոցների անունները, որոնց մասին որպես Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, ստացել եմ բողոքներ, դա Երևանի թ. 164 դպրոցն է, որտեղ այն աստիճանի է հասել անթույլատրելի անառողջ մթնոլորտը, որ մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ մանկավարժը վիրավորանքից կորցնում է գիտակցությունը ու տնօրենը չի կառավարում իրավիճակը, թ.85 դպրոցում նույնպես, որտեղ տնօրենը իր ապօրինությունների մասին խոսող մանկավարժին որոշել է մեկուսացնել, նույնը Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցում է, Երևանի թ. 132 դպրոցում նույնպես անկառավարելի վիճակ է, Գյումրու թ.37 դպրոցի մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հհկ-ական տնօրենի մամլիչից: Իհարկե շարքը կարելի է շարունակել ու ողջունել բոլոր ազատագրված մանկավարժների քայլերը, բայց դիմում եմ սթափության և քննությունները պատշաճ իրականացնելու կոչով ու խնդրանքով, որպեսզի հանկարծ չվնասեք երեխաների կրթության իրավունքի իրականացման օրինական ընթացքը, դուք այդ իրավունքը չունե՛ք:

Հիշե՛ք, խնդրում եմ, այսօր նրանց ապագան ձեր ձեռքերում է»: