«Մենք կճեղքենք խանական համակարգը». Ժիրայր Սեֆիլյան
Նոր Հայսատան հանրային փրկության ճակատի անդամներն այսօր հանրահավաք են անցակցերել Արտաշատ քաղաքում: Հանահավաքին մեծ թվով արտաշատցիներ չկային: ՀԽ քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դիմելով ներկաներին` ասաց. «մենք եկել հասել ենք այստեղ, բայց շատ մարդիկ չեն եկել: Սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն ցանկացել գալ»:
Անդրադառանալով լրագրողների այն հարցադրմանը, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը ճնշում չի գործադրել արտաշատցիների վրա, որպեսզի չմասնակցեն հանրահավաքին, Սեֆիլյանն ասաց, որ հանրությունը իշխանություններին դեռ անկնկալ կմատուցի. «Կճեղքենք խանական համակարգը»: