Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

35-ամյա տղամարդը իրենց բնակարանում բռնաբարել է հարազատ մորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում ավարտվել է երիտասարդ տղամարդու՝ Ա. Մ.-ի գործի քննությունը, ով մեղավոր է ճանաչվել իրենց ընտանիքի կողմից վարձակալած բնակարանում հարազատ մոր նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, ապա մորը բռնաբարելու համար: 2015 թվականի հուլիսի 27-ից Ա. Մ.-ն կալանքի տակ է: Ըստ դատական ակտի՝ դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 19-ին, ժամը 15-ի սահմաններում 35-ամյա Ա. Մ.-ն տուն է մտել ու տեսել է, որ մայրը խոհանոցում է: Համոզվելով, որ բնակարանում իրենից ու մորից բացի ոչ ոք չկա, Ա.-ն բանալիով փակել է մուտքի դուռը, այդպիսով՝ մորը նախապես գցել է անօգնական վիճակի մեջ, ու գնացել է խոհանոց: Լսելով դռան ձայնը՝ տանտիրուհին մտածել է, թե ամուսինը վերադարձավ աշխատանքից: Բայց շրջվել ու տեսել է՝ որդին է: Մայրը զարմացած հարցրել է՝ վայ, էս դո՞ւ ես: Որդին, ըստ դատական ակտի, ձեռքերը պարզել, շոյել է մոր այտերը ու ասել է՝ հա, ես եմ: Մորը որդու պահվածքն ու տոնը դուր չի եկել, նա զայրացել, ասել է՝ էս ի՞նչ ես անում, ու հրել է որդուն: Ապա մոտեցել է բնակարանի մուտքի դռանը, բայց տեսել է, որ դուռը փակ է: Կինը գոռացել է, օգնության է կանչել  հարևանուհուն:

Այդ պահին որդին նրան սպառնացել է, որ եթե աղմուկ բարձրացնի, ինքը կզանգի քրոջ ամուսնուն ու կասի, որ բռնաբարել է քրոջը: Մայրը, միգուցե ճանաչելով որդուն, իրոք վախեցել է, որ նա կզանգի ու նման բան կասի դստեր ամուսնուն: Մայրը սկսել է համոզել զավակին, որ սխալ քայլ չանի, ասել է՝ հերդ էսա գալու է: Բայց որդին մորը չի լսել, նրան գցել է հենց միջանցքի հատակին, փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը: Մայրը դիմադրել է: Որդին կոտրել է նրա դիմադրությունը և, մորը ծնկի բերելով, սեքսուալ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Ապա բռնություն գործադրելով՝ քաշել, մորը տարել է ննջասենյակ, գցել է մահճակալին ու սեռական հարաբերություն  է ունեցել հետը: Դրա ընթացքում տուն է եկել հայրը, ու որդին թույլ է տվել, որ մայրը դուրս գա ննջասենյակից… Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել բռնի սեքսուալ գործողություններ կատարելու և բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով: Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջման խոսքեր է ասել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: Տուժողն ու մեղադրողը չեն առարկել: Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերվել է «Անձի և վարքի խանգարում՝ ալկոհոլի գործածման հետևանքով»: Ըստ եզրակացության՝ այդ խանգարումը փորձաքննվողի մոտ արտահայտված չէ այն աստիճանի, որ նրան զրկի՝ իր գործողությունները ղեկավարելու, դրանց համար հաշիվ տալու հնարավորությունից: Այդ խանգարումը Ա. Մ.-ի մոտ չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր-հիշողական կոպիտ խախտումներով: Փորձաքննվող Ա. Մ.-ն իրավախախտումը կատարելիս չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը նրան կարող էր զրկել իր գործողությունների իմաստը, վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից: Նա գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում… Ա. Մ.-ն ճանաչվել է մեղսունակ… Նախկինում՝ 2002 թվականին,  Ա.  Մ.-ն դատապարտված է եղել Ռուսաստանում, 5 ու կես տարի պատիժ է կրել… Ընդհանուր իրավասության դատարանը Ա. Մ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված երկու արարքների՝ բռնի սեքսուալ գործողություններ և բռնաբարություն կատարելու համար, ու վերջին հաշվով նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման: