Ավինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ
Վազող տողեր

Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:

«Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարևոր խնդիր է և փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության և կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարևորել է պետական եկամուտների ավելացումը և ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է: Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաև արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում: Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում և մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն և վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը: Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների և հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարևոր է և մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,- ասել է Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը և «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հանձնարարականների և ուղերձների ճիշտ մեկնաբանումը: «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյոք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված: «Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք»,- ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը: