Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումից

ՀՀԿ գնալու և վերադառնալու ժամանակը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը դուրս եկան խմբակցությունից (Արթուր Գեւորգյանը՝ նաև ՀՀԿ-ից), և դա սպասելի էր: ՀՀԿ-ն ժամանակի ընթացքում վերածվել էր մի կուսակցության, որտեղ հավաքվել էին համատեղ լինելու համար: Լինելով իշխանության գլուխ՝ ՀՀԿ-ն իր անդամների միջոցով կառավարում էր երկիրը: Ինչպես կա սկիզբ, կա նաև վերջ. ՀՀԿ մտան իշխանության, փողի, ազդեցության, տանիք ունենալու համար, և երբ արդեն ՀՀԿ-ն փլուզման եզրին է` փախչում են նավից:

Կուսակցությունն ամուր կլիներ գաղափարական հողի վրա. սա է աշխարհի կանոնը, սակայն փողի և իշխանության միացրածն անջատվում է, երբ կապակցող տարրերը ցրվում են: Այնպես էլ հիմա:

Դեռևս կշարունակի ՀՀԿ-ն լողալ ջրի երեսին, նրան պահողը միայն Սերժ Սարգսյանն է և նախագահի պաշտոնը: Նախագահի պաշտոնը չկա, Սերժ Սարգսյանը իշխանության գալու քիչ շանսեր ունի, իսկ ՀՀԿ-ն այլևս առաջվանը չէ:

Երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելով, Սերժ Սարգսյանը նախևառաջ իր կուսակիցներին «քցեց», քանի որ հենց նրա շուրջ էր պտտվում կուսկացությունը: Այսօր արդեն, ՀՀԿ-ն տեղ չունի պտտվելու:

Այդ իսկ պատճառով, որոշ ժամանակ ՀՀԿ-ականները դեռ կմնան նավում` մինչև վերջնական կործանումը: Դա կարող է տևել անգամ մի քանի տարի:
Դեռևս ՀՀԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում, կարող է մերժել կառավարության առաջարկները, քննարկման ներկայացնել այլ նախագծեր. Դեռևս որոշակի ուժ ունի, որն էլ կցանկանան պահպանել` մինչև կտեսնեն՝ ինչ է լինում:

Նույն ճակատագիրն է սպասվում բոլոր այն կուսակցություններին, որոնք չունեն գաղափարախոսություն, նպատակ, այլ միայն ճանաչում են փողի և իշխանության եզրույթները և միավորվում են միայն իշխանության մեջ լինելու համար:

Իսկ Հայաստանում կա՞ն կուսակցություններ, որոնք գաղափարապես են միացված` ո՛չ, չկան: Կգա նաև մյուս կուսակցությունների ժամանակը, սակայն դրա համար էլ ժամանակ է պետք, ինչպես ՀՀԿ-ին:

Բոլոր քաղաքական փոփոխությունների վերջնաժամանակը միշտ էլ գալիս է, ինչպես եկավ ՀՀՇ-ի ժամանակը, ինչպես եկավ ՀՀԿ-ի ժամանակ, կգա նաև ԵԼՔ-ի ժամանակը: Եվ այն ժամանակ, ինչպես ՀՀՇ-ից սողոսկեցին ՀՀԿ, այժմ էլ ՀՀԿ-ից են ներթափանցում Ելք, այնպես էլ ԵԼՔ-ից ցատկելու են իքս կուսակցություն, որն այդ ժամանակ ալիքի կատարին կլինի:

NEWSPRESS.am