Դոլարը կրկին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 482.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.31 դրամ (նվազել է 2.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 733.63 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 222.64 դրամ, ոսկին՝ 16,818.37 դրամ, պլատինը՝ 13,364.77 դրամ: