Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Վազող տողեր

Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն, միջազգային երկու խոշոր լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհրդի անդամ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեծարգո և հարգելի պարոն վարչապետ (կասեր մեծարգո և հարգելի ոստիկանապետ Օսիպյանը),

Մեր՝ Ձեր կողմից ընտրված նախարարների արդեն իսկ թույլ տրված սայթաքումների մասին հրապարակումներից հետո մեզ մեղադրեցիք, այո, Դուք, առնվազն Ձեր թիմը, որոնց պատասխանատուն միմիայն Դուք եք, հանրապետականին «ծախվելու» մեջ: 

Փոքր-ինչ խոհեմություն ունենալու կոչ եմ անում և մեր կայքի՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք արված հրապարակումներին ծանոթանալ եմ առաջարկում (չնայած Ձեր թիմը կարծես թե այնքան էլ ընթերցասեր չէ. դա արդեն իսկ ակնհայտ է): Սփյուռքի նախարարը Ձեր ականջին կհաստատի:

Պարոն Փաշինյան, հենց նույն հրապարակումների պատճառով Հանրապետականի երախը մշտապես բաց է եղել ինձ կուլ տալու համար: Դուք էլ հո գիտե՛ք՝ ի՞նչ է նշանակում քաղաքական հայացքների ու հրապարակումների պատճառով հետապնդվելը: Ամեն դեպքում, եթե խոհեմություն ցուցաբերելու և հրապարակումներին հետևելու կոչս էլ անտեսեք, գոնե հարցրեք դրանց մասին Ձեր հանրապետական ընկեր/գործընկերներին՝ վարչապետ դարձած նախագահ Սարգսյանից սկսած, առաջին փոխվարչապետ դարձած վարչապետից սկսած՝ մինչև աշոտյաններ, շարմազանովներ, կոստանյաններ: Ես մշտապես նրանց կոկորդին կանգնած փուշ եմ եղել: Կասեն: 

Հիմա` Ձեր մասին:

Մրից դուրս եկանք, մրջո՞ւրն ընկանք, պարոն Փաշինյան: 

Երրորդ անգամ եք գալիս կառավարություն՝ որպես վարչապետ, պարոն Փաշինյան, և արդեն ետնամուտքից եք դուրսուներս անում: Բա Դուք ժողովրդի թեկնածուն չէի՞ք: Ի՞նչ փոխվեց: Արդեն խուսափո՞ւմ եք Ձեր ժողովրդից: Ազնիվ չէ, պարոն Փաշինյան, ազնիվ չե՛ք: Մի՛ փախչեք սեփական ժողովրդից, Ձեր այդ աթոռին հասցրած ժողովրդից, Ձեզ հետ հույսի վերջին մնացորդները կապող ժողովրդից: Նախորդների համար այդ նույն փախուստը կործանարար եղավ: Դուք ինքներդ կործանեցիք փախչողներին: 

Ձեր կադրերին էլ նայեք, պարո՛ն վարչապետ: Ձեզ չե՞ն հիշեցնում նախկին նախարարներին, ասենք, Ալթունյանին, Ասատրյանին, Հակոբյան Հրանուշին, մեծ հաշվով, բոլորին, չնչին բացառություններով: Հիշեցնում են, պարոն Փաշինյան, և որ ամենասարսափելին է՝ Դուք էլ սկսում եք Սերժ Սարգսյանին հիշեցնել: 

Պարոն Փաշինյան, մի վերջին հորդոր ու ինչպես Դուք եք ասում՝ պահանջ: Սիրո և համերաշխության մթնոլորտում մի՛ սպառնացեք Ձեր հեռանալով: Սիրո մթնոլորտում սպառնալիքը տեղ չունի, մի՛ պահանջեք, որ մարդիկ դադարեցնեն իրենց անհնազանդությունները, չէ՞ որ ցանկացած վերք մինչև բուժվելը ցավելու հատկություն ունի: Չէ՞ որ, Դուք եք ասել, որ ձեռքերը ծալած չնստեն ու տուն չգնան: Ինչպե՞ս պայքարեն, երբ Ձեզ հանդիպելն այլևս անհավանական է դառնում, իսկ նամակներ ուղարկելուց մարդիկ արդեն զզվել են: 

Պարոն Փաշինյան, սա պետություն է, հայրենիք, որը, դասականը կասեր, կրկեսի է վերածվում: Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ, թե՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին:

Հա,  չմոռանամ, ծաղրածուների մասին՝ հանրապետականներն ընդլայնում են բիզնեսը, տարիներ շարունակ երկիրը կեղեքած հանրապետականները, հարկերից խուսափած հանրապետականները, Ազգային ժողովում մանդատ ունեցող հանրապետականները: Հիմա՝ այս օրերին, Ձեր իշխանության, Ձեր քթի տակ: 

Հույսերս մեծ են, պարոն Փաշինյան, անսահման մեծ, որ գալու է օրը, երբ Դուք ապացուցելու եք, որ մտավախություններս զուր են, որ ամուր սահմաններով, տնտեսապես հզոր, սոցիալապես ապահով, կրթական բարձր ցենզով երկիր ենք դառնալու, Դո՛ւք եք դարձնելու, պարոն Փաշինյան ու ես սեղմելու եմ Ձեր ձեռքն ու ներողություն եմ խնդրելու վախերիս համար: 

Հարգանքով ու հույսով՝ 

Ձեր կոլեգա՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյան»: