«Ինչու ես, այլ ոչ թե Մեսսի՞ն». Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե «Universal» կինոընկերությունը ինչու է որոշել դոկումենտալ ֆիլմ նկարել իր, այլ ոչ թե «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:«Ինչու ես, այլ ոչ թե Մեսսի՞ն: Ես նրանց լավ հասկացա. նրանք փնտրում էին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Bernabeu Digital-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա հարձակվողին նվիրված ֆիլմի պրեմյերան կայացել է նոյեմբերի 9-ին Լոնդոնում, որին սակայն «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ ներկա չի եղել: