Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումից
Վազող տողեր

Հեղափոխականները Շարմազին «սիրում» են

Երգչուհի Արմինկան խոսել է որդու հոր մասին, նաև անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող լուրերին, թե Էդուարդ Շարմազանովն է նրա երեխայի հայրը:

«Հեղափոխությունից» հետո, փորձ է արվում ամեն ինչ և բոլորին ժխտել և անվանարկել, որի միջոցով նաև որոշակի միավորներ հավաքել քաղաքական դաշտում` մարդկանց ամբողջովին սևացնելով:

Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ գաղջ մթնոլորտը լրագրողներն են ստեղծում, իսկ այժմ ի՞նչ կասի կեղծ պրոֆիլների «պրոֆեսիոնալ» գաղջության մասին:
Արմինկան հերքել է, որ իր երեխայի հայրը Շարմազանովն է, և ինքն իրավունք ունի ապրելու իր կյանքով, ունենալ սեփական անկողինը, ինչպես բոլորը:

Ստեղծվել է նողկալի վիճակ, որտեղ բոլոր միջոցներն օգտագործվում են «Ելք» դաշինքի անդամներից, «հեղափոխականներից» բացի, բոլորին մեղադրելու մարդկային բոլոր մահացու մեղքերի մեջ: Մեծամասամբ դա արվում է կեղծ պրոֆիլների միջոցով:
Սա արդեն բնական հակազդեցություն է առաջացնում. անգամ ՀՀԿ-ական կեղծ պրոֆիլներն այսքան կատարյալ թույներ չէին օգտագործում:

Հետաքրքիր է, թե Արմինկայի մեղքը ո՞րն է, որ սոցիալական ցանցերում որոշել էին նրա երեխայի հոր ինքնությունը:

Եվ առաջին անգամը չէ, որ «պաշտպանենք մեր երեխաներին» անվան տակ ծանր հարված են հասցնում հենց երեխաներին. այդքա՞ն են սիրում երեխաներին, թե՞ նպատակներին հասնելու համար կեղծ պրոֆիլների միջոցով որոշել են բոլոր հարցերը լուծել այս միջոցով:

Ակնհայտ է, որ ներկա կառավարությունը ոտքերի տակ դեռ ամուր հող չունի, իսկ դրա փոխարեն բազմաթիվ կեղծ պրոֆիլներ կան, ակնհայտ «հեղափոխական», որոնք ատելություն են տարածում, երբեմն ոչ հայերենով, որից երևում է, որ մարդիկ պարզապես հայերենին չեն տիրապետում: Չի բացառվում, որ անգամ հենց երեխաներ լինեն կեղծ պրոֆիլների հեղինակները, երբեմն այնքան անմիտ մտքեր են շարադրվում և լատինատառ:

Չմոռանանք, որ երգչուհի Շուշան Պետրոսյանի որդիներին ևս ոչ ընդունելի արտահայտություններով էին որակել, իսկ Շարմազանովի հանդեպ կեղծ «հեղափոխական» պրոֆիլներն իսկական սեր են տածում: Նրա դստեր նամակից հետո սոցիալական ցանցերում իսկական ատելության բում է. մրցակցում էին՝ ով ավելի ճղճիմ ու անմիտ արտահայտություններ կանի: Սա ևս զարմանալի է:

Նման իրավիճակը հավակնություն ունի բացասական ու անառողջ մթնոլորտ ստեղծել, որը սոցիալական ցանցերից տեղափոխվել է իրական կյանք: Գուցե նոր կառավարությունը կարողանա գազի և էլէներգիայի գները նվազեցնել, կարգավորել տրանսպորտի հարցերը, սակայն բարոյահոգեբանական խնդիրների լուծման համար դեղատոմս գրել չեն կարող` հակազդող դեղամիջոց դեռևս չկա:

NEWSPRESS.am