Շոկային ու անսպասելի․ Ջանլուիջի Բուֆֆոնը կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ»
Ինչպես արդեն նշել էինք, Թուրինի «Յուվենթուսի» լեգենար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն օրեր առաջ անցկացրեց իր վերջին հանդիպումը «Յուվենթուսի» կազմում։ Մենք հաղորդել էինք նաև, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ցանկանում է մեկ մրցաշրջան իր թիմի կազմում տեսնել իտալացուն։
Բացի այդ էլ, դարպասապահը ցանկանում է ամեն կերպ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները հայտնում են, որ իտալացին կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ»։ Պարբերականները վստահորեն նշում են, որ առաջիկա օրերին կհայտարարվի տրանսֆերի մասին։