Նախագահը հաստատում է, իսկ մամուլը՝ հակադարձում․ Գրիզման - «Բարսելոնա» «սիրավեպը»
Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ չի բացվել, բայց ֆուտբոլային աշխարհն արդեն իսկ խոսում է հավանական տրանսֆերների մասին։ Ամիսներ շարունակ քննարկվում, սակայն այդպես էլ անորոշ է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ճակատագիրը։
Իսպանական ֆուտբոլային պարբերականները նշում են, որ առաջիկա օրերին Գրիզմանը կհայտարարի, թե իր ապագան ինչպես կլինի։ Պարբերականը հաղորդում է նաև, որ նա կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»։
Այս ամենի հետ մեկտեղ «Ատլետիկոյի» նախագահն օրեր առաջ հայտարարեց, որ Դիեգո Սիմեոնեն ու Գրիզմանը «Ատլետիկոյից» ոչ մի տեղ չեն գնալու։
Առաջիկա օրերին կխոսի Գրիզմանն ու ամեն ինչ պարզ կդառնա։