Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարք
Վազող տողեր

Մեծ այգիները, գոմերը, կաթ բաժանող մարդիկ ու անասնապահները․ ինչպիսի՞ն էր ժամանակին «Կասկադը»

Ներկայիս Երևանն առանց «Կասկադ» համալիրի պատկերացնելն անհնար է, քանի որ այդ համալիրը քաղաքի ճարտարապետության զարդն է ու իր գեղեցկությամբ մարդկանց կանչում է իր մոտ։ Համալիրը ճարտարապետ Ա. Թամանյանի մտահղացումն էր, ով ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: Համաձայն Թամանյանի նախագծի՝ կառույցն ընդարձակ, կանաչ տարածքով, շատրվաններով և այգիներով համալիր էր լինելու: Դժբախտաբար, նախագիծը մինչև 1970 թվականը չիրականացվեց և իր վերակենդանացումն ստացավ քաղաքի մեկ այլ գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

Նայելով «Կասկադի» ներկայիս տեսքին ու համեմատելով Թամանյանի նախագծի հետ՝ կանգնում ես հակասության առաջ, քանի որ Թամանյանի նախագծով այնտեղ լինելու էին այգիներ, իսկ հիմա այդ տարածքում այգի չկա։ Տեսնելով Հին Երևանի լուսանկարները՝ հասկանում ես, որ 50-60-ականների Երևանն ամբողջովին այլ մայրաքաղաք էր, որտեղ շատ էին ծառերն ու կանաչապատ տարածքը։

Իսկ «Կասկադի» մասին այս նույնն ասել նույնպես կարելի է, քանի որ այդ տարածքում այգիներ էին, մեծ ծառեր ու նույնիսկ տարածքում զբաղվում էին անասնապահությամբ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում 85-ամյա շինարար Միտի Մովսիսյանը պատմեց 50-ականների «Կասկադի» մասին։

«Կասկադի տարածքով գալիս էինք ու իջնում շուկա։ Այս տարածքով շատ եմ քայլել ես։ Կասկադի վերևում երկաթուղու գիծն էր, իսկ ներկայիս Կասկադի տարածքում մեծ այգիներ։ Հորեղբորս տղան այստեղ կով էր պահում ու շատ էի գալիս իր մոտ։ Ամբողջը այգիներ էին, բարձր խոտ։ Պատկերացրեք, որ խոտն այնքան շատ էր, որ անասնապահները գալիս էին այստեղ ու անգամ գոմեր էին սարքում։ Այդպես էր մինչև 53-54 թվականները»։

Միտին, ով հպարտանում էր իր անվան ռուսական ծագումով, հիմա էլ գոհ է Կասկադից, սակայն անցյալի հիշողություններն ավելի քաղցր են նրա համար։

«Իմ բարեկամներից մեկն էլ գոմ ուներ ներկայիս Կասկադի վերնամասում։ Երբ կովերին կթում էին, բոլոր բարեկամները պիտի գային ու կաթ ուտեին։ Այն ժամանակ ավանդույթն այդպիսին էր։ Դրանից բացի, կաթը նաև բաժանում էին հարևաններին։ Հիմա էլ աչքերիս առաջ այդ պատկերն է, մեծ ու բարձր ծառերն ու Օպերայի շենքը, որ այդ թվականներին միակն էր, որ երևում էր Կասկադից իջնելիս»։

Ընկերներ Ռոբերտ Բադալյանն ու Միտի Մովսիսյանը հիմա էլ ամեն օր գալիս են «Կասկադ», նստում ու հիանում քաղաքի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկով ու հիշում անցյալը, այգիներով ու ծառերով պատված Երևանը։