Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համարՀայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
Նոյեմբերի 9․ ազգային ողբերգության հետքերն ու պատմական պատասխանատվության չփակված էջը
ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Վազող տողեր

Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) և 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարարակայնորեն վիրավորելու և նվաստացնելու) հոդվածների հիման վրա։ Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթթարը։ Մեղադրանքը հիմնավորվել է Գարո Փայլանի՝ 2017թ․ հունվարի 14-ին մեջլիսում ունեցած ելույթով և 2017թ․ մայիսի 1-ին Կանադայի հայկական «Horizon Weekly»-ի եթերում հնչեցրած արտահայտություններով։

Թուրքիայի խորհրդարանում նշված ելույթի ժամանակ հայ պատգամավորը մասնավորապես ասել էր․ «Մի ժամանակ մենք 40 տոկոս էինք կազմում։ Այսօր հազարից մեկն ենք։ Ուրեմն, մեզ հետ մի բան է պատահել, և ես դա ցեղասպանություն եմ կոչում։ Հայ ազգը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե մի ժամանակ իմ հոր ու պապի հետ ինչ է կատարվել։ Ուրեմն դուք ասեք դրա անունը։ Քանի որ մենք առ ոչինչ ենք։ Մենք նվազել ենք այնքան, որ արդեն միայն հազարից մեկն ենք»։

Իսկ «Horizon Weekly»-ին տված հարցազրույցում Փայլանը նշել էր․ «Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել և այդ ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է»։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն ընդունել է Աթթարի հայցը և ընթացք տվել դրան։ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը։ Հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունը 2017թ․ դեկտեմբերի 7-ին բավարարել է Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։

Դատախազությունն արձանագրել է, որ Փայլանի նշված ելույթները բավարար ապացույց են հանդիսանում առ այն, որ նա հրապարակայնորեն վիրավորել է թուրք ժողովրդին, Թուրքիայի պետականությունն ու հանրապետության նախագահին։

Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Ակոս»-ին մեկնաբանություններ տված Գարո Փայլանը նշել է, որ միշտ միանշանակ կերպով ցեղասպանություն է անվանել հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը և այդ հարցը բարձրացնելով մեջլիսում՝ պահանջել է արժանի գնահատական տալ այդ ոճրագործությանը։ Նա ընդգծել է, որ իր ելույթները բնավ ուղղված չեն թուրք ժողովրդի և պետականության դեմ, ինչպես նախատեսում է 301-րդ հոդվածը, այլ ուղղված է այն ժամանակվա հանցավոր խունտայի դեմ, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։

Հայ պատգամավորը նաև հավելել է, որ իր դեմ գործընթաց հարուցելու արտոնություն տված Թուրքիայի կառավարությունը չի կարող լռեցնել իրեն և ինքն ամեն դեպքում շարունակելու է պայքարել ներկայում կատարվող և անցյալում կատարված անարդարությունների դեմ։