Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Երևանում կան տարածքներ, որոնց բարեկարգումն ավելի առաջնային էր, բայց Փաշինյանը կասեր՝ «ամեն բան արված է, թողեք կառուցեն» (ֆոտո)

Բնապահպանները Մյասնիկյանի արձանի հարակից այգում տեղի ունեցող ծառահատումների մասին ահազանգ են ստացել դեռ փետրվարից։ Այն ժամանակ էլ արդեն պարզ է դարձել, որ նախաձեռնությունը պատկանում է «Վարդանյան ընտանիք» հիմնադրամին։ Եղբայրները նախատեսում են բարեկարգել տարածքն ու ներկայացրել են բավականին գեղեցիկ ու տպավորիչ նախագիծ։

Իհարկե, եթե ամեն ինչ արվի ըստ նախագծվածի, ապա այսօր քաղաքապետարանի դիմաց ակցիա կազմակերպողներն ու «Ավելի բարեկարգ Երևան» մակագրությամբ պաստառներ պատռողներն արդյունքից հազիվ թե նույն ակտիվությամբ դժգոհեն։

Սակայն այս պահին հարցն ամենևին դա չէ։

Մայրաքաղաքում շատ կան տարածքներ, որոնք լուրջ ներդրումների ու բարեկարգման կարիք ունեն, և կարելի էր այս նախագիծն իրականացնել հենց այդ վայրերում։ Իսկ Մյասնիկյանի և Շահումյանի արձաններին հարող տարածքները, թերևս այս առումով բարեկարգման խիստ անհրաժեշտություն չունեին, քանի որ կային և՛ գեղեցիկ ծառեր ու թփեր, և՛ ցայտաղբյուրներ ու շատրվաններ, և՛ փոքրիկ լողավազան։ 

Ինչպես նշված է նախագծում՝ կտրվել են իբրև թե միայն չոր ու ծերացած ծառերը, սակայն հարկ է նկատել, որ դրան զուգահեռ ո՛չ միայն հատվել են նաև գեղեցիկ ծառեր, այլև քանդվել է տարածքը, որի անհրաժեշտությունը չկար։ Ու հարց է առաջանում, թե արժե՞ր հատել առողջ ծառերը՝ այլ ծառեր տնկելու համար, երբ մեկ այլ տարածքում բարեկարգումն ու ծառատունկն ավելի առաջնային էր։

Իհարկե, այսօր արդեն, երբ ծառերը հատված են, և տարածքը քանդված է, մնում է միայն հուսալ, որ այն շատ արագ կվերականգնվի, բայց մյուս կողմից էլ, չենք կարող չնկատել, որ սա դարձյալ քաղաքապետարանի բացթողումն է։

Սրան, իհարկե, պետք է ուշադրություն դարձնի նաև ժողովրդի կողմից ընտրված վարչապետը, ով այս անգամ ակտիվիստների բողոքներին ի պատասխան՝ արձագանքեց, թե «ամեն բան արված է, թողեք կառուցեն»։ 

Սակայն, հատկապես այսօր, երբ փորձում ենք ստեղծել Նոր Հայաստան, վերադարձնել ժողովրդավարությունն ու ստեղծել օրենքի երկիր, շատ կարևոր է, որ թե՛ հասարակությունը, թե՛ նորաստեղծ իշխանությունը հասկանան, որ սա օրենքի խախտում է (փորձաքննության գործընթաց չի իրականացվել), որը չպետք է կրկնվի։

NEWSPRESS.am