Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումից

Շարժման առաջնորդ Նիկոլը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Առաջին օրերի թոհ ու բոհից, մեծամեծ խոստումներից, լայվերից ու լայֆերից, ծիկրակումներից և սեփական անձի բարձրադրումից հետո, պետք եղավ մի քանի օր, որպեսզի դառն իրականությունը քիմիական զենքի նման ամայացներ հեղափոխականների հեղափոխական մտքերի անդաստանը:

Նախ առաջինն ուշքի եկավ Նիկոլ Փաշինյանը. լայվերն արդեն վեր են ածվել կոնկրետ նամակների, եթե նախկինում զվարճանում և զվարճացնում էր ոչ միայն ազգին նախագահական, վարչապետական նստավայրերով ապա այժմ դիմում է կոնկրետ անձանց. նախկին խանդառավությունը չկա:

Երկրորդը՝ ինչ էլ խոստացել էր նախահեղափոխական էյֆորիայի մեջ, մտքով հավանաբար չէր էլ անցել, որ մի օր պետք է այդ բոլորն ի կատար ածի, չէ՞ որ խոստումները նաև ֆանտաստիկայի ժանրից էին` երջանիկ եք ապրելու Հայաստանում: Սա այն դեպքում, երբ մարդկային տարրական երջանկությունը կատեգորիա չէ, առնվազն Նիկոլ Փաշինյանից կախված չէ, և փառք Աստծո:

Հետվարչապետական շրջանում նա գտնում է, որ Տարոն Մարգարյանի կամ Գլխավոր դատախազի հրաժարականները պահանջելու ժամանակը չէ, այլ փուլ առ փուլ պետք է պահանջել: Եթե նախկինում Փաշինյանն իշխանություններից էր այս կամ այն բանը պահանջում` միանգամից, ապա այսօր նա որևէ մեկից չի կարող պահանջել, նախ քանի որ կան մարդիկ, ովքեր տարիներով արձանացել են քաղաքական դաշտում և այնտեղից նրանց պոկելու համար գոնե քաղաքական վերամբարձ կռունկ է հարկավոր, նաև հեշտ չէ պաշտոնյային զանգել, ասել` գիտե՞ս, սիրելիս, ես քեզ չեմ համակրում, պաշտոնդ թող:

Այն ժամանակ, երբ պաշտոնյան միլիոնատեր է, հարստացել է պաշտոնավարելիս և տեղյակ է ոչ միայն իր անցյալին, այլև Փաշինյանի կյանքի ոչ հանրային էջերին, հաստատ չի պաշտոնազրկվի:

Արդեն վարչապետ Փաշինյանը հասկացել է մեկ բան, որ միայն ինքը չէ, որ կարող է փողոցներ փակելու հրամաններ տալ, պահանջներ ներկայացնել և այլն, այդ կատեգորիան արդեն իրացված է քաղաքական դաշտում` բացօթյա է:

Փաշինյանին հաստատապես դուր չի գալիս այն, որ ոստիկանությունը քիչ է միջամտում հատկապես երևանյան գործընթացներին. դեռ երեկ ինքն էր առնչակցվում ոստիկանության հետ, իսկ այսօր դեռ երեկվա զգացողությունը մխում է:

Եվ, ի վերջո, վարչապետ Փաշինյանի համար հաստատ հաճելի չէ, որ այստեղ-այնտեղ միտինգներն ու «ճանապարհփակոցիները» խաթարում են հասարակական կարգը և մայրաքաղաքի բնականոն աշխատանքը: Վերջապես այդքան մարդ փողոցներում է` արդյո՞ք այդ մարդիկ աշխատանք չունեն, զբաղմունք, որ կարող են օրերով մնալ փողոցներում և չգնալ աշխատանքի: Գործազրկության այս խնդիրը դեռ Փաշինյանի ճակատի կնճիռներն ավելացնելու է, իսկ մորուքի մազերը` գունաթափելու:

Իսկ ոտքով կառավարությունից նախագահականի շենք գնալը, արագաչափերի վերաբերյալ մտմտանքը, վարկերի «ջրհեղեղը» պարզապես նախնական քծնանք են ժողովրդին և դեռ հարց է՝ այդ «թեթևի մեջ» խոստումներն իրականում ինչ մարտահրավերներ են պարունակում հանրության կյանքում մեծ հաշվով:

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի հետևի այգում քաղաքապետարանի կողմից իրականացված «ծառասպանդին», ապա Փաշինյանը պատասխանել է, որ կհետևենք, որ ծառեր տնկվեն: Է՜, ՀՀԿ-ականներն էլ էին նույն բանն ասում, Փաշինյանն էլ, տարբերությունը ո՞րն է:

Պարզապես մինչև վարչապետացում քննադատում էր բոլորին և ամեն ինչ Հայաստանում, վարչապետացումից հետո վերընձյուղվել է՝ որպես վարչապետ: Ամեն:

NEWSPRESS.am