4-րդ տուրում անգլիացիներին հաղթել են միայն կանայք
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 16-ին կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիների մրցակիցներն եղել են անգլիացիները: Տղամարդկանց մրցավեճն ունեցել է խաղաղ ավարտ՝ 2:2, իսկ կանանց թիմն առավելության է հասել 1:3 հաշվով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի թիմին: Կանանց թիմն էլ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ:
Նոյեմբերի 17-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի իտալացիների հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սերբիայի ընտրանին:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից: