Ոչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները

Նիկոլ Փաշինյանը պահում է Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը

Արդեն ուրվագծվում է պետական պաշտոնների բաշխումը: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ԱԱԾ պետ. նա Արթուր Վանեցյանն է: Նրա նշանակումը միանշանակ չի ընդունվել:

Նշենք, որ նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, երբ նշանակվեց, ԱԱԾ-ում այդ նշանակումը ևս միանշանակ չընդունվեց: Նա ԱԱԾ-ի կադրային քաղաքականությանը համապատասխան, նաև օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան ճանապարհ չէր անցել: Նախ պետք է ԱԱԾ պետը փոխնախարարի պաշտոնում աշխատած լինի կամ վարչության պետ, սակայն այս երկու կետերը Սերժ Սարգսյանը հանեց օրակարգից՝ միայն այն բանի համար, որ Կուտոյանը նշանակվի ԱԱԾ ղեկավար:

Կուտոյանից հետո, Սերժ Սարգսյանի հետքերով է գնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա ԱԱԾ պետի պաշտոնում նշանակում է մի մարդու, ով ո՛չ փոխնախարար է աշխատել, ո՛չ էլ վարչության պետ:

Ա. Վանեցյանն աշխատել է Էրեբունու տարածքայինի ղեկավար, հետո Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:

Նա համարվում է Թոխմախի Մհերի մտերիմ անձը: Կինը երկար տարիներ աշխատել է ԱԻՆ-ում, իսկ մայրը` նախագահականում, դարձյալ երկար տարիներ:

Բացի այդ, Վանեցյանը սերտաճած է նախկին համակարգին. ըստ օդում կախված լուրերի՝ նա Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հետ բեռնափոխադրումներ է իրականացնում. տեղափոխում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքը: Արթուր Վանեցյանի ընկերությունը գտնվում է Արցախի փողոցում, իսկ բեռնատարների համարանիշերի տառերն են AV, այն է` Արթուր Վանեցյան, իսկ մեքենաների համարները վերջանում են 02 կամ 01-ով:

Ի դեպ, Վանեցյանը մինչև ԱԱԾ ղեկավար նշանակումը, 15 օր կադրերի ռեզերվում է եղել, որը, սովորաբար, ենթադրում է աշխատանքից հեռացում, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Հաջորդ նշանակումն ավելի արտառոց է, եթե ոչ իսկական կրկես. 30-ը դեռ չբոլորած երիտասարդը, որը բանակում չի ծառայել, չունի որևէ աշխատանքային փորձ, նշանակվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Նա Էդուարդ Աղաջանյանն է, ծնվել է 1988թ. օգոստոսի 29-ին Երևանում։ 2005թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։

2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

2017-ից Երևանի ավագանու անդամ է «Ելք» դաշինքից: Հավելենք, որ ԴիՋեյ է և Զիգզագ ցանցի տնօրենի որդին է:

Ի դեպ, այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Էդուարդ Աղաջանյանին զբաղվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցերով, ինչպես ասում էին Հին Հռոմում` օ՜ բարքեր, օ՜ ժամանակներ: