Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնումԵս հավատում եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին. Բագրատ ՍրբազանԻրաքը միջնորդական առաքելություն է իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջևՎրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄՎանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովԽուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներինՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԲիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառըՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են հայկական արտադրանքի՝ Էստոնիա արտահանման հնարավորությունըԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՌուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ ReutersԼեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՓաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղումՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ ԹրամփԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցերԱբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքներըԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համարՀայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
Նոյեմբերի 9․ ազգային ողբերգության հետքերն ու պատմական պատասխանատվության չփակված էջը
ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջազգային

ՌԴ-ն դեմ է ԵՏՄ շրջանակում ոգելից խմիչքի ու ծխախոտի միասնական ակցիզ ներդնելուն

Ռուսաստանի Ֆինանսների ու Առողջապահության նախարարությունները դեմ են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքի ու ծխախոտի միասնական ակցիզ ներդնելուն: Գերատեսչությունները համաձայն չեն ակցիզների այն դրույքների հետ, որոնք առաջարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Այս մասին գրում է «Իզվեստիյա» թերթը՝ վկայակոչելով Ֆինանսների ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներին:

Անհամաձայնության պատճառը ակցիզների ցածր դրույքն է, այն ավելի ցածր է լինելու, քան այն, որն օրինակ Ֆինանսների նախարարությունն էր առաջարկել Պետդումային օրինագիծ մտցնել . 1 լ էթիլային սպիրտը Ֆինանսների նախարարությունն ավելի շատ է առաջարկում հարկել քան ԵՏՀ-ն, նույն իրավիճակն է նաեւ ծխախոտի հարցում, մեկ տուփի հաշվարկով 2017 թ. ակցիզների տարբերությունը 40 կոպեկի կհասնի:

Առողջապահության նախարարությունը համարում է, որ «մահվան ու հաշմանդամության ռիսկի գլխավոր գործոնի» համար ակցիզների դրույքները  չափազանց ցածր են:

«Դրանց գործածման դեմ պայքարի գնային միջոցառումները, որոնցից հիմնականը ակցիզների կանոնակարգումն է, ամենաարդյունավետն են: Ակցիզների դրույքների ներդաշնակեցումը կարող է դանդաղեցնել դրանց աճը,  հետեւաբար ծխախոտն ու ոգելից խմիչքն ավելի մատչելի դարձնել, հատկապես բնակչության խոցելի խմբերի համար, ինչը չի համապատասխանում առողջապահական նպատակներին»,- հայտնել են պարբերականին Առողջապահության նախարարությունից:

ԵՏՀ-ն նոյեմբերի 10-ին հաստատել է ակցիզների միասնական դրույքները, որոնք կապակցված են «միակ կայուն արժույթին»՝ եվրոյին: Եվ այսպես, 2016 թ. նախատեսվում է ծխախոտի համար ներդնել 22 եվրոյի չափով դրույք 1 հազար հատի համար (այսինքն մեկ տուփի համար 0.44 եվրո), 2020 թ.՝ 32 եվրո հազար հատի համար (տուփի համար 0.64 եվրո ) : Ընդ որում Հայաստանի, Ղրղզստանի ու Բելառուսի համար տարբեր դեպքերում նախատեսվում է 10-55 տոկոսի շեղում դրույքներից: Ռուսաստանի ու Ղազախստանի համար թույլատրվում է 10-30 տոկոսի շեղում: Հաշվարկների համար օգտագործվել է եվրոյի միջին տարեկան փոխարժեքը «անդամ պետության համապատասխան ազգային արժույթի նկատմամբ»: