94-ամյա Սեդա Մանուկովայի պատերազմական հիշողությունները (տեսանյութ)
«Ես 18 տարեկան էի, երբ ինձ տարան բանակ»,-պատմում է 94-ամյա Սեդա Մանուկովան, ում մոտ պատերազմի մասին հիշողությունները դեռ չեն խամրել: Հիշում է՝ իրենք 5 կոմերիտուհիներով, ինքը՝ հայ, մյուսը՝ ռուս, մյուս երեքն էլ՝ ջհուդ, պատերազմի լուրը ստանալուն պես, գնում են քաղաքային զինկոմիսարիատ և կամավոր գրվում: 1942թ. ապրիլի 24-ին Սեդա տատը 5 կոմերիտուհիներով զորակոչվում է բանակ:
NEWSPRESS.am-ի հարցին, թե կին լինելով, արդյո՞ք դժվար չի եղել նրա համար ծառայելը, այն էլ պատերազմական գոտում, Սեդա տատը պատասղանեց՝ «Ոչ»:
94-ամյա վետերան կինն այսօր էլ տոկուն է և առողջությունից չի բողոքում:
«Փառք Աստծո, 94 տարվա ընթացքում ես ոչ մի անգամ հիվանդանոց չեմ ընկել, միայն ոտքերս են մի փոքր ցավում, էդ էլ ոչինչ»,- ասաց Սեդա տատը:
Մանրամասները՝ տեսանյութում