Բրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Հասարակություն

Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումնե՞ր են եղել

Դեռևս 2017թ. սկսած՝ ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում պահելով նախորդ տարիներին հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացը՝ կոնկրետ քայլեր է ձեռնարկել դրանում արձանագրված իրավախախտուները, ինչպես նաև հանցագործությունների կատարմանը նպաստող գործոնները, թերի իրավակարգավորումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ծրագրի կատարման հետ կապված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 2016թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով պարզվել էր, որ «ՀՀ-ում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում տոհմային երինջներ ձեռք բերելու կապակցությամբ անասնապահական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած հայտերի քննարկման, տոհմային երինջների բաշխման, առուվաճառքի պայմանագրերի կնքման գործընթացների կապակցությամբ առկա են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք հանգեցրել են հիշյալ ծրագրի ոչ արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես՝ ՀՀ ներկրված տոհմային երինջների բաշխման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված պահանջներն, ըստ էության, չեն ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության, այդ կապակցությամբ ներկայացվող առավել խիստ, իրատեսական, ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող լրացուցիչ երաշխիքների ներդրման իրական հնարավորությունները, պահանջներն ու մեխանիզմները: Չնայած դրան՝ ծրագրի շահառուների վճարունակության իրական հնարավորությունների և պարտավորության ապահովման միջոց հանդիսացող այլ գույքի բացակայությամբ պայմանավորված, պետությանը պատճառված վնասի վերականգնման հավանականությունը որոշ դեպքերում դարձել է խնդրահարույց:

Արձանագրված բացթողումները հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ժամանակ բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 2017թ. հունիսին դիմել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկելու համապատասխան կանոնակարգերում գնորդի հիմնական պարտավորության կատարումն ապահովելու լրացուցիչ պարտավորությունների ներդրման, ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության համապատասխան իրավական կարգավորումներ և պահանջներ, ինչպես նաև մոնիթորինգ իրականացնելու հնարավորություն և կառուցակարգեր նախատեսեու ուղղությամբ, որոնք կապահովեն ծրագրի հետագա փուլերում, որպես շահառու, պահանջներին համապատասխանող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը:

Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում խախտումների, առերևույթ հանցագործությունների և դրանց մեխանիզմների բացահայտման ուղղությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրությունները ներկայումս շարունակվում են նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2017թ. ստուգման արդյունքների հիման վրա:

Ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները պատշաճ կերպով հաշվի չառնելու, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի իրականացման նկատմամբ համապատասխան հսկողական մեխանիզմները չկիրառվելու, ինչպես նաև անհստակ կարգավորումներից չարամտորեն օգտվելու հետևանքով առերևույթ հանցագործությունների նոր ևս 5 դեպքերի մասին փաստական տվյալներ: Համաձայն դրանց՝ ծրագրում ընդգրկված շահառուները 2015-2016թթ. ստացել են ընդհանուր 161 մլն. 684 հազ. դրամի 135 գլուխ երինջ: Սակայն նրանք ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ նրանց մոտ ընդհանուր առմամբ առկա չեն 117 մլն. դրամի 97 գլուխ երինջ:

Այսպես՝ ՀՀ Շիրակի մարզից քաղաքացի Գ. Բ.-ն 2015թ. ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել, իսկ ձեռքբերված երինջները շահառուի մոտ առկա չեն: Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 11 մլն. 402 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ և ձեռքբերված երինջներից շահառուի մոտ առկա է ընդամենը 7 գլուխ:

Մյուս դեպքում ՀՀ Գեղարքունքի մարզից շահառու Մ. Ե.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 48 մլն. 634. հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 40 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորությունները չի կատարել այն պարագայում, որ ձեռքբերված 40 գլուխ երինջներից Մ. Ե.-ի մոտ առկա են 18-ը:

ՀՀ Գեղարքունքի մարզից մեկ այլ շահառու՝ Մ.Խ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 47 մլն. 419 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 39 գլուխ երինջներ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չի կատարել այն պարագայում, երբ նրա մոտ ընդհանրապես առկա չեն ձեռքբերված 39 գլուխ երինջները:

ՀՀ Վայոց ձորի մարզից շահառու Ս. Մ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 18 մլն. 238 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 15 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել այն պարագայում, որ ձեռքբերված 15 գլուխ երինջները շահառուի մոտ ընդհանրապես առկա չեն:

ՀՀ Կոտայքի մարզից շահառու Ա. Դ.-ն 2016թ.-ին ձեռք է բերել 23 մլն. 833 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 21 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել: Իսկ ձեռքբերված 21 գլուխ երինջներից շահառուի մոտ առկա են միայն 13-ը:

Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: