Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Վազող տողեր

ՇՊՀ ռեկտորից հրաժարական պահանջելու հիմնական պատճառները` ըստ Անահիտ Ֆարմանյանի

Շիրակի պետական համալսարանը հանդիսանում է մարզի մայր բուհը, որն ունի 84 տարվա պատմություն, լուրջ ավանդույթներ և զարգացման ամբիցիոզ տեսլականներ: Մայր բուհը զարգացման ուղով տանելու և բարձրագույն կրթության այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար համալսարանին պետք է հմուտ կառավարիչ, ով կարող է կառավարել մարդկային և ֆինանսական ռեսուրսները, գիտական և կրթական գործունեությունը: Այդ մասին գրել է Շիրակի պետհամալսարանից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: 

«Կարճ անդրադառնամ այն հիմնական հմտություններին, որոնք ռեկտորի կողմից դրսևորվել են մեկուկես տարվա ընթացքում:

1. Մարդկային ռեսուրսների կառավարում
ՇՊՀ «ռեկտորը» ոչ միայն չունի նման հմտություններ, այլ անգամ պատկերացում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորության մասին: Փոխանակ Սահակ Մինասյանը մտածի աշխատակիցների առաջընթացի, վերապատրաստումների, կատարողականի գնահատման, խրախուսումների մասին՝ զբաղված է միայն պատժամիջոցներ կիրառելով: Պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում կատարեց երկրորդ անհասկանալի կառուցվածքային փոփոխութունը: Առաջին փոփոխության ժամանակ մի հարվածով, իրենց «դիմումների» համաձայն ազատվեց 6 ֆակուլտետի դեկաններից և 21 ամբիոնի վարիչներից: Նրանք աշխատակիցներ էին, ովքեր արհեստավարժ իրականացնում էին իրենց գործառույթները, աշխատակիցներ, ովքեր ընդամենը իրենց պաշտոններում վերընտրվել կամ ընտրվել էին մեկ ու կես տարի, անգամ մեկ ամիս առաջ: Պարզվեց, որ դիմումները գրել էին խաբվելով, քանի որ Սահակ Մինասյանը հավաստիացրել էր, որ կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց իսկ տեղերն են զբաղեցնելու կամ ծայրահեղ դեպքում կառաջարկվի համարժեք նոր պաշտոն: 27 աշխատակիցների հեռացման հրամանները տալուց հետո ռեկտորը դարձավ անհասանելի բոլորի համար, քանի որ պատասխան չուներ տալու իր իսկ ստերի համար: Մինչև այս պահն արդեն անցել է մեկուկես տարի, սակայն բուհն ունի ընտրված ընդամենը երեք ամբիոնի վարիչներ, իսկ մնացածը ԺՊ-ներ են: Բնականաբար, քայլերը պատահական չեն: Ռեկտորի կողմից վարած քաղաքականությունը լարման ու կախվածության մեջ է պահում ողջ անձնակազմին: Ըստ իս, երևի նույն պաշտոնը դրված է աճուրդի ու այդպես էլ աճուրդը չի կայանում:
Բուհի ռեկտորը խնդիր ունի բոլորի հետ՝ սկսած հավաքարարներից, վերջացրած իր իսկ նշանակած պրոռեկտորներով: Բուհում մեկ օրվա ընթացքում իրենց «դիմումների» համաձայն կրճատվեցին մի քանի հավաքարարներ, ովքեր պարտաճանաչ աշխատում էին և կենսաթոշակային տարիքում չէին: Բուհից իրենց «դիմումների» համաձայն կրճատվեցին պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատակազմի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ: Իր «դիմումի» համաձայն պաշտոնից ազատվեց իր իսկ նշանակած ուսումնական գծով պրոռեկտորը, իսկ ընդիմացողները՝ Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանը, որը ևս իր կողմից էր նշանակվել, Գագիկ Համբարյանը՝ նույն ամբիոնի 20 տարիների փորձ ունեցող դասախոսներ, հեռացվեցին ռեկտորի հրամանով՝ խախտելով աշխատանքային օրենսգիրքը: Երկրորդ կառուցվածքային փոփոխությունն իրականացրել է հատուկ ինձ համար՝ մեկնաբանելով, որ բուհը գիտության և միջազգայնացման ուղղությամբ պրոռեկտորի հաստիքի անհրաժեշտություն չունի, այլ անհրաժեշտ է աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի հաստիք:
Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել կառուցվածքային փոփոխության ժամկետներին. վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կառուցվածքը, առանց քննարկելու պրոռեկտորների կամ որևէ այլ ստորաբաժանման հետ, ուղարկում է Գիտական խորհրդին, այնուհետև՝ 2 օր հետո՝ Հոգաբարձուների խորհրդին և հեռավար հաստատում այն: Ինչպես ժողովուրդը կասեր. «Աշխարհս կրակն ընկել վառվում է, ինքը զբաղված է իր հերթական մութ գործերով»: Ավելին՝ այնքան էր շտապում ինձանից ազատվել և վրեժխնդիր լինել, որ հսկայական տուժանք է փոխանցել աշխատանքային օրենսգիրքը խախտելու պատճառով (Ինձ փոխանցվել է 1 962 000 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսուն երկու հազար) ՀՀ դրամ տուժանքի և վերջնահաշվարկի համար): Վրեժխնդիր լինելու համար բուհին պատճառել է խոշոր չափերի վնաս՝ հաշվի չառնելով մեկ այլ օրենսդրական դրույթ, որի հիման վրա կազմակերպությանը խոշոր չափի վնաս հասցնելը քրեորեն պատժելի է:

2. Ֆինանսների կառավարում
Երբ պարոն Մինասյանը այսքան լրագրողների առաջ հանդես է գալիս, թե ով ուզում է թող գա և ուսումնասիրի՝ ինչ է կատարված համալսարանի բյուջեի հետ, ես, իրոք, իր փոխարեն լարվում եմ: Բյուջե ղեկավարել դեռևս չի նշանակում ինչ ուզենալ անել: Բյուջե ղեկավարել նշանակում է ծախսել արդյունավետ՝ դուրս գալով համալսարանի ռազմավարական զարգացումից, չխախտելով օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտը: Ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից (http://shsu.am/media/report/2016-2017/report-rektor.pdf էջ 195-204) ակնհայտ երևում է, որ 1 294 222 000 (մեկ միլիարդ երկու հարյուր իննսուն չորս միլիոն երկու հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ ունեցող բուհի բացասական շեղումների հանրագումարը (եկամուտների, թերակատարումների և գերածախսերի հանրագումար) կազմելէ 242 273 000 (երկու հարյուր քառասուն երկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք միլիոն) ՀՀ դրամ: Այսինքն՝ պարզ է, որ ռեկտորը կապ չունի բուհի ռազմավարական զարգացմանը միտված բյուջեի բաշխման հետ, արել է այն, ինչ այդ պահին մտածել է: Ավելին՝ ԿԳ նախարարության հաշվետվությունից հայտնի դարձավ, որ ռեկտորը գնումներն իրականացրել է խախտելով Գնումների մասին օրենքի և Կառավարության որոշման հնարավոր և անհնար գրեթե բոլոր կետերը: Բյուջեի ծախսերը թափանցիկ չեն և պահպանված չեն տեսանելիությունն ու հաշվետվողականությունը:
Պաշտոնավարման սկզբին, երբ արդեն վճարված էին անգամ աշխատակիցների արձակուրդայինները, ռեկտոր Մինասյանին փոխանցվել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամով կայուն բյուջե, իսկ այս պահին բյուջեն ճեղքվածք ունի: Մի խոսքով, անձը չի կարողացել տնօրինել և կայուն պահպանել բյուջեն, մինչդեռ ամենուրեք հայտարարում է, որ ավելի շատ թվով ուսանողներ են ընդունվել իր պաշտոնավարման տարիներին:

3. Գիտական գործունեության կառավարում
Բուհի առաքելության գլխավոր մասը գիտական գործունեությունն ու հետազոտությունն է: Մինչև այժմ տպագրված չեն 2016 թվականի հոկտեմբերին կազմակերպված «Ներառական կրթության հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերը, քանի որ գումար չկա: Մինչև հիմա տպագրված չէ 2016 թվականի ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն, քանի որ գումար չկա: Մինչև հիմա տպագրված չէ համալսարանի 2017 թվականի «Գիտական տեղեկագիր» պարբերականը: Այո՛, ոչնչացվեց մի ողջ գրապահոց, մի ողջ գիտական գրականություն. գրականություն, որը մեր ավագները երկրաշարժի ժամանակ, անկախ նրանից՝ զոհ ունեցել են, թե ոչ հերթով գիշերելով հսկել են, որ մարդիկ ստիպված չայրեն դրսում տաքանալու համար: Այն ռեկտորի կողմից ոչնչացվեց մի քանի օրվա ընթացքում: Դատարկվել են գրապահոցները՝ գրախանութ ունենալու համար: Այո՛, բիզնես կենտրոն, որը շաաատ հեռու է հետազոտական համալսարան լինելու ամբիցիոզ մտքից: Համալսարան մուտք գործած առաջին օրը փակեց Գիտության բաժինը, իսկ մեկ տարի հետո էլ անհրաժեշտ չէր գիտական գծով պրոռեկտորի հաստիքը: Այո՛, պարոն Մինասյան, ձեր վարած քաղաքականությունը հակագիտական է, և ձեր տեսակը իրավունք չունի անգամ բուհի դռնից ներս մտնելու:

4. Բարձրագույն կրթության ուսումնական պրոցեսի կառավարում:
Ստորև ներկայացված են ռեկտորի կողմից հրահանգավորված մի քանի քայլեր, որոնք իրականացվել են Կրթության, Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքների, բուհի կանոնադրության և այլ իրավական ակտերի խախտմամբ.
• առաջին կուրսի նոր ուսումնական պլաններով պետք է սովորեն բոլոր կուրսերը՝ անկախ նրանից՝ կկրկնվի առարկան, թե՞ ընդհանարապես չի ուսումնասիրվի
• ինտեգրված ուսուցում՝ հեռակա և առկա բաժինների համատեղ ուսուցում
• լսարանային ժամերի 50 տոկոսի իրականացում
• դասաբաշխումների հաստատում հոկտեմբերի 2-ին
• և այլն, և այլն...

Իհարկե, այստեղ կարելի է անվերջ թվարկել կատարված հանցանքներն ու ապօրինությունները, սակայն փորձել եմ կանգ առնել գլխավոր կետերի վրա:

5. Ռեկտորը տարրական ստախոս է, ստում և զրպարտում է ցանկացած մեկին, երբ անհրաժեշտ է, մինչդեռ ճշտախոսությունն ամենակարևոր հատկությունն է կառավարչի համար:

Հ.Գ. 1. Պարոն Մինասյանը, մոտ 20 տարի ղեկավարելով մարզի հանրակրթության ոլորտը, համակարգել է բուհերի միասնական քննությունները: Երևի պարզ է, թե ինչ կոռուպցիայի մասին էր ակնարկում մարզում հայտնի ամենակոռումպացված անձը:

Հ.Գ. 2. Պարոն ռեկտոր, գոյություն ունի հասարակական կարծիք Շիրակի մարզում ձեր՝ ամենակոռումպացված անձ լինելու հետ կապված: Հասարակական կարծիքը ամենազորեղն ու ամենաճշմարիտն է: Որքան շատ եք խոսում կոռուպցիայից, այնքան շատ են բացահայտվում ձեր կոռուպցիոն շղթանները: Դադարեցրե՛ք «աթոռակռիվ» տերմինի տակ թաքցնել ձեր հանցագործությունները և հեռացե՛ք մեր մայր բուհից»,-գրել է Ֆարմանյանը: