Ոչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները
Վազող տողեր

Հեղափոխության հաջորդ կանգառը Երևանի քաղաքապետարանն է

Հեղափոխական ոգին Հայաստանում արթնացել ու այդպես էլ չի հանդարտվում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ոգևորված հանրույթը որոշել է այլևս չընկրկել և պայքարի դուրս գալ իրեն ճնշող ուժերի դեմ:

Մարդիկ այս օրերին ոգևորված են, հավատում են իրենց ուժերին և ստիպում են պաշտոնյաներին ենթարկվել իրենց, չէ՞ որ իրենց տված հարկերից է գոյանում այդ պաշտոնյայի աշխատավարձը, ծառայողական մեքենան և այլն...:

Այսպես, Սարգսյանին ցտեսություն ասելուց հետո, սկսվեց պայքարն արդեն ցածր կալիբրի, բայց վնասատու ուժերի դեմ: Ընդամենը երկօրյա դասադուլի և բողոքի ակցիաների արդյունքում աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց Ռուզաննա Ազիզյանը՝ թիվ 11 դպրոցի տնօրենը, ով Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, և այն նույն մարդը, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ «կրակոտ երիտասարդ» անվանեց իր համակուրսեցուն:

Վստահաբար, հաջորդ հրաժարականը ՇՊՀ ռեկտորինն է, քանի որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են նրա հրաժարականը, եթե Սարգսյանը չդիմացավ, Մինասյանը ո՞նց կդիմանա:

Ըստ իրադարձությունների զարգացման՝ կարող ենք նկատել, որ ուժերը կենտրոնացվում են այնտեղ, որտեղ ընդդիմադիր հատվածը ներկայություն ունի, իսկ այդպիսի ծանրակշիռ ներկայություն ունի նաև Երևանի քաղաքապետարանում, և սա մեզ թույլ տալիս ենթադրելու, որ բավականին երերուն է Տարոն Մարգարյանի թանկարժեք բազկաթոռը, և կարճ ժամանակ է պետք, որպեսզի քննարկվի Մարգարյանի կարիերայի ավարտը:

Նկատենք, որ այս պաշտոնյայի մոտ երկվություն կարծես լինի. մարդկանց մի մասն ընդունում է նրան, մյուսը ̀ ոչ: Հարցն այն է, որ միլիոնավոր գումարներ է Տարոն Մարգարյանն ամեն ամիս ծախսում իր վարկանիշի բարձրացման համար, ստիպում իր աշխատողներին իրեն գովերգող տողեր ձոնել, ինչն էլ, բնականաբար, որոշ ազդեցություն ունենում է մարդկանց ընկալումներում: Այդ ամենից տեղյակ մարդիկ Մարգարյանին ընդունել չեն կարող, իսկ ահա լավատեղյակ «Ելք»-ականները պարզապես չեն կարող հաշտվել նրա քաղաքապետության հետ:

Եվ հետևաբար, հեղափոխության հաջորդ կանգառը Երևանի քաղաքապետարանն է:

NEWSPRESS.am