Լիոնել Մեսին լիովին վերականգնվել է վնասվածքից
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին լիովին վերականգնվել է վնասվածքից եւ անցկացրել է լիարժեք մարզում, հայտնում է ակումբի կայքը:
Արգենտինայի հավաքականի ավագը պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: Մեսիից բացի, «Բարսելոնայի» ընդհանուր խումբ են վերադարձել նաեւ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ու ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոն:
Մեսին խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 26-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի խաղում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: