Նորվեգիայում մահացել է երկրի ամենատարեց մարդը՝ 108-ամյա Ջորջ Նյուգորդը
Ծերանոցում մահացել է 108-ամյա նորվեգացի Ջորջ Նյուգորդը, ով հանդիսանում էր Նորվեգիայի ամենատարեց մարդը։ Այս մասին հաղորդում է NTV.ru-ն։
Ջորջ Նյուգորդը Նորվեգիա է եկել իր կնոջ հետ, ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգից։ Նա ամբողջ կյանքում աշխատել է որպես ատաղձագործ ու իր կյանքով օրինակ է ծառայել շատերի համար։
Օրինակ՝ նա պատանեկան տարիքում սկսել է ծխել ու միայն 40 տարեկանում է թողել այն։ Նրա կինը մահացել է 25 տարի առաջ և այս տարիների ընթացքում նա ապրել է միայնակ։ Նա միայնակ ստեղծել ու պահել է տնտեսություն, սակայն մեծանալով՝ հիվանդացել է ու ստիպված գնացել ծերանոց։
Հավելենք նաև, որ նա ծերանոց էր գնացել 1 տարի առաջ։