Հանրապետականները գետինը մտնեն, Աստծու կրակ թափի իրանց ջանը. արարատցի կնոջ անեծքը (տեսանյութ)
«Այդ 55 պատգամավորները չընտրեցին Նիկոլին նրա համար, որ իրենց գողոնը չբացահայտվի»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կին ակտիվիստներից մեկն ու ավելացրեց, որ «բոլ է» իրենց արյունը խմեն:
«ԱԺ երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած հանրապետական պատգամավորները ձայն չտվեցին Նիկոլին, որովհետև տակները լիքն ա: Էս ժողովուրդը իրանց չի ուզում, հո զոռո՞վ չի»,- ասում են Արարատ քաղաքի բնակիչները ու հավելում, որ ժողովուրդն անգրագետ չէ, ամեն ինչ էլ հասկանում է:
«Ելք» դաշինքի անդամ Իգոր Ավագյանն էլ ասաց, որ իրենք ուզում են ձևավորել ժողովրդի իշխանությունը:
«Հայաստանը կաթվածահար է եղել ինչի՞ համար, որ Հանրապետական կուսակցությունը պահպանի՞ իր իշխանությունը»:
Հիշեցնենք, որ Արարատ քաղաքի ու հարակից շրջանների երթևեկությունն ուղղակի կաթվածահար էր եղել: Ակցիային են միացել Արարատ քաղաքի բժշկական ուսումնարանի, պետական քոլեջի, ինչպես նաև հարակից համայնքների մոտ 200 դպրոցականներ, բնակիչներ:
Մանրամասները տեսանյութում