Մեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ է
Վազող տողեր

ԱԱԾ գեներալ-լեյտենանտը չի կարծում՝ ես ազգային անվտանգությանը սպառնալիք եմ, Շարմազանո՞վն է կարծում. Փաշինյան

Իշխանությունը պարզապես օգտվում է հեղափոխության սիրո և հանդուրժողական մթնոլորտից և ուզում է 4 օր ավել մնալ իր աթոռներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի չընտրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը գտե՞լ է այն հարցի պատասխանը, թե ինչու իշխանությունը չի ցանկանում զիջել դիրքերը:

Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որՀՀԿ-ականների պահվածքը սադրիչ է. Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Անընդհատ խոսում էին սրացումներից, բախումներից, ի՞նչ բախման մասին է խոսքը, ժողովրդի 95 տոկոսը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա էլ լուրեր են տարածվում, որ ինչ-ինչ մարդիկ սադրիչ խմբեր են ուղարկել և բախումներ են լինելու:

«Ոչ մի սադրիչ չի կարող բախում հրահրել: Ամբողջ իրավիճակը 100 տոկոսով գտնվում է մեր վերահսկողության տակ: Եվ ինչքան շուտ սա բոլորս արձանագրենք, այդքան լավ: Կլինեն սադրիչներ, ես էլի ասում եմ՝ մենք նույնիսկ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»,- ընդգծեց շարժման առաջնորդը:

 

Նա հերթական անգամ կոչ արեց իր կողմնակիցներին, որ եթե կլինեն քաղաքացիական անձանց որոշակի խմբեր, ապա պետք է վնասազերծել նրանց առանց բռնություն գործադրելու. «Պետք է առանց բռնության վնասազերծել նրանց՝ ոտքերը, ձեռքերը բռնում ենք, ծալում ենք, պառկացնում ենք հանգիստ գետնին ու մի քանի հոգով նստում ենք վրան. սա է մեր գործողությունը, ոչ մի բռնության բռնությամբ չենք պատասխանելու»: 

Դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է Ֆելիքս Ցոլակյանի օրինակով 56 հանրապետականներից էլի «պոկվողներ» լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ի միջի այլոց, շատ ճիշտ բան են գրել: Էն որ ասում են Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածության օգտին, դրանով իսկ տալիս է այն հարցերի ու մտավախությունների պատասխանը, թե իմ՝ վարչապետ ընտրվելը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: ԱԾԾ գեներալ- լեյտենանտն էդպես չի մտածում, բա ո՞վ է էդպես մտածում՝ Էդուարդ Շարմազանո՞վը: Ես բարձր եմ գնահատում Ֆելիքս Ցոլակյանի քայլը և երեկ էլ ասացի, որ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի սրտերում»,- ասաց Փաշինյանը: