Պուտինը և Մերկելը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը և Ուկրաինան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույցը շատ կոնկրետ էր, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիան և Ուկրաինան, ինչպես նաև ԵՄ-ի և Կիևի ասոցացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մերկելի հետ զրույցը շատ որոշակի էր`ահաբեկչության դեմ մղվող ՊԱՅՔԱՐԸ և Ուկրաինան. ահա այն թեմաները, որոնք հանգամանորեն քննարկվել են»,- ասել է Պեսկովը: