Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «բուֆետային» կողոպուտը (լուսանկարներ)

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեությանը: Գրառումն ամբողջությամբ ու կից ներկայացված լուսանկարները ներկայացնում ենք ստորև.

«Մաս 2.
Բուֆետ

Շիրակի պետհամալսարանի վատահամբավ ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանն իր ներկայացրած 2016-2017 թթ,-ի ֆինանսական հաշվետվության մեջ բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր...Պարզվեց, որ ռեկտորի խելքին որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում...

ՇՊՀ-ն թալանելու համար Սահակ Մինասյանը հիմնականում հին և իրեն «արդյունավետ» մեթոդին է դիմել՝ աննկարագրելի շինարարական աշխատանքներ է սկսել բուհում, որի վրա ծախսել է 262 048 000 դրամ՝ 582 200 ԱՄՆ դոլար... Սակայն միայն այդ մեթոդով չի թալանվել Շիրակի պետհամալսարանը...

Նախկին ռեստորանատեր Սահակ Մինասյանը շատ լավ գիտեր նաև, թե ինչ միջոցներով կարելի է մեծ գումարներ աշխատել ռեստորան-սրճարան-բուֆետ աշխատեցնելով և ստանձնելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնը` շատ արագ գործի անցավ... Շատ էր քննարկվում բուհի բուֆետի վերանորոգման և սպասարկման հարցը: Հիշեցնեմ, որ բուհի բուֆետը, նախքան Սահակ Մինասյանի հայտնվելը, գործում էր վարձակալությամբ, որից համալսարանը ստանում էր եկամուտ: Վարձակալության ընթացքում ջրի, գազի և լույսի ծախսերը մուծվել են անհատ ձեռներեցի կողմից: Անհատ ձեռներեցն է նաև վճարել բուֆետի աշխատողների աշխատավարձերը...

2017 թ-ի ռեկտորի հաշվետվությունում նշվում է, որ խոհանոցը վերանորոգվել է, իսկ ֆինանսական հաշվետվությունից էլ պարզ է դառնում, որ 15 900 000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի կենցաղային սարքավորումներ են գնվել, բուֆետի աշխատողներին մեր բուհի բյուջեից վճարվել է 2 699 000 (երկու միլոն վեց հարյուր ինսունինը հազար) ՀՀ դրամ աշխատավարձ...

Զարմանալին այն է, որ այդ գումարը չի նախատեսվել ռեկտորի կողմից 2016-2017 թ.թ.-ի ֆինանսական նախահաշիվը ներկայացնելիս, երբ կրթական գործի Կոլումբոսը բոլորին հպարտորեն ասում էր, որ բուֆետն անպայման գործելու է...

Համալսարանի, քոլեջի, դպրոցի բուֆետների համար սննդամթերքը ձեռք է բերվում բուհի բյուջեի հաշվին: Ապրանքանյութական պաշարների համար օգտագործվել է 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ, որից ինչքանն է օգտագործել սննդի համար՝ չի երևում, ընդամենը նշված է, որ 3 670 000 (երեք միլոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ ավելի է ծախսվել նախահաշվից` բուֆետների համար սպասք գնելու և սննդամթերքի համար...

Այս խառնաշփոթն արված է միտումնավոր, որ իրականում չպարզվի, թե կոնկրետ սպասքի վրա որքան գումար է ծախսվել...Հավաստի տեղեկություններ կան, որ սպասքը պատկանել է Սահակ Մինասյանին և նախկինում օգտագործվել է նրան պատկանող «Երեքնուկ» ռեստորանում...

Բուֆետում օգտագործված լույսի, գազի և ջրի գումարը վճարվում է բուհի բյուջեից...Այսպիսով, տարեկան կտրվածքով ծախսել է առնվազն 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որից որքան է ծախսվել վերանորոգման, մուծվել գազի, լույսի, ջրի և այլ ծառայությունների համար և ինչ գումարի սննդամթերք է գնվել 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամից խիստ գաղտնի է:

Հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բուֆետի գործունեության համար ծախսված ահռելի գումարների դիմաց ՇՊՀ բյուջե բուֆետի ծառայություններից մուտք է գործել 0 (զրո) ՀՀ դրամ: Ռեկտորի մեկնաբանմամբ՝ բուֆետները աշխատում են ինքնածածկմամբ՝ այսինքն օգուտ չեն տալիս...Ստացվում է՝ խոսքը բուհի բյուջեի հաշվին իր ընտանիքի և հարազատների սննդամթերքի գումարի ինքնածածկման, թե՞ իր ցոփ ու շվայտ կյանքի ինքնաբավարարման մասին է:

Փաստորեն, ուսանողների վարձավճարների և դասախոսների աշխատավարձերի հաշվին բուֆետ և բուֆետի աշխատողներ է պահում... Հակապետական, հակաազգային, հակագիտական, բարձրագույն կրթությունից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող և ՀՀ Շիրակի մարզում վարկաբեկված, կաշառակերության սիմվոլ Սահակ Մինասյանը պատկերացնում է, թե գործ ունի իր հետ համալսարան բերած պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ...«Երեքնուկ» ռեստորանի նախկին սեփականատերը չի հասկանում, որ եկել է համալսարան, որտեղ մարդկանց գերակշիռ մասը զբաղված է հետազոտություն իրականացնելով և իր պրիմիտիվ գողությունը տեսնում է մի հայացքով: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Սուտ աբեղա դարձել, վանքի հավերն է գողանում»:

Հ.Գ. Ի դեպ, Սահակ Մինասյանի ֆինանսական հաշվետվությունը բացահայտեց սույն տխրահռչակի ևս մեկ ՍՈՒՏ... Սահակ Մինասյանը մի քանի գիտխորհուրդների ժամանակ բարձրաձայնել է,որ ՇՊՀ բուֆետի վրա ծախսել է 25 միլիոն դրամ...Այդ մասին իմ հրապարակումներից հետո, որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ հանրապետությունում, կոռումպացաված ՀՀԿ-ականը ԿԳ նախարարության հանձնախմբին տեղեկություններ էր տվել, որը հրապարակվել է 2017 թ-ի նոյեմբերին ԿԳ նախարարության ՇՊՀ-ում անցկացված ստուգումների արդյունքների հաշվետվության 4-րդ էջում, ըստ որի` նա «խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա ծախսել է 15900 հազար դրամ»...(տես լուսանկարը)...

Սակայն 2018 թ-ի մարտի 24-ի ՇՊՀ ռեկտորի հաշվետվության էջ 202-ում կարդում ենք, որ «կենցաղային սարքավորումներ գնելու համար ծախսվել է 15900 հազար դրամ»...(տես լուսանկար): Այսինքն` ՇՊՀ ռեկտորն ընդամենը մոտ 16 միլիոն դրամի կենցաղային սարքավորումներ է գնել բուֆետի համար, իսկ ԿԳ նախարարության հանձնախմբին էլ խաբել է, թե այդքան գումարով ոչ միայն այդ սարքերն է գնել, այլև վերանորոգել է խոհանոցը...

Պրիմիտիվ խաբեբան իր իսկ հրապարակած տվյալներով բացահայտեց իր սուտը և ապացուցեց, որ իր հայտարարած 25 միլիոն դրամն է ճիշտ, որով, սակայն, կարելի էր երկու-երեք այսպիսի բուֆետ վերանորոգել...»: