Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցել

Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա մեջ․ Փաշինյանի փաստարկները ՀՀԿ-ականների համար համոզիչ չեն

«Հանրապետական» խմբակցության պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նկատեցին, որ նրա տեսակետը 180 աստիճանի տակ փոխվել է։ Պատգամավորները նրան հարցեր ուղղելիս մեջբերում էին հենց իր իսկ կողմից նախկինում հնչեցրած մտքերը և համեմատում դրանք նրա՝ այսօրվա կողմնորոշման հետ, որոնք ոչ մի կերպ չէին համընկնում։

Արմեն Աշոտյանը նկատեց, որ Փաշինյանն ասում էր, թե «ԵԱՏՄ կազմում ՀՀ-ի մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել Հայաստանին», ««Ելքն» իշխանություններին 10-2 հաղթեց փաստարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով», «ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»:

«Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես: Երկրորդ` Դուք միայնակ չեք, և շարժումն ունի քաղաքական թիմ, և այդ թիմում շատ են արևմտյան հայացքներ ունեցող գործընկերներ, որոնք չնայած Ձեր հայտարարություններին՝ տարածում են հակառուսական մեսիջներ»,- հարցրեց Աշոտյանը Փաշինյանին:

Փաշինյանը նշեց, որ այսօր ունեն նոր քաղաքական իրողություն, և ցանկացած քաղաքական և պետական գործիչ պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ:

«Ընդհանրապես, մեր շարժման հետ կապված, ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ սխալ ձևակերպումներ կան, բայց շարժումը հայամետ է: Ձեր ցանկացած այդպիսի տպավորություն թյուր է, քանի որ սա մաքուր հայկական շարժում է։ Բոլոր գործընկերների հետ պետք է զարգացնել հարաբերությունները, բայց դա չպետք է անել մեկը մյուսի հաշվին»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի ասածներից ևս մեկ մեջբերում ներկայացրեց, որում նշել էր, թե ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր: «Ես կարծում եմ, որ երբ որ ՀՀ երրորդ նախագահ ընտրված վարչապետը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց` Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց, և չասել, որ իրավիճակ է փոխվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա դեռ իր հրաժարականի տեքստը չէ:

Շարունակելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես ունեմ իմ կարծիքն այդ հայացքների կտրուկ շրջադարձերի մասին, այն քաղաքական համատեքստում եմ գնահատում, պարզապես փաստեմ՝ այս շրջադարձը մասնագիտացված առումով ինձ համար համոզիչ չէ»: