Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցել

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունը

Հայաստանը վերջնականապես ազատազրկելու և ասիական տիպի բռնապետության վերածելու Սերժ Սարգսյանի փորձը տապալվեց Համաժողովրդական Շարժման կազմակերպված և միահամուռ պայքարի շնորհիվ։ Հատկապես հատկանշական և հուսադրող է երիտասարդ սերնդի մասնակցությունը, ինչը Շարժման գործողություններին հաղորդեց աննախադեպ թափ, հեղափոխական եռանդ և ապշեցուցիչ ստեղծարարություն։ Այսուհետ կարող ենք փաստագրել, որ հայ ժողովուրդը հստակ ընտրել է ազատության ու արժանապատվության ուղին։

Սակայն ինչպես հաճախ է լինում հեղափոխական և ազատագրական շարժումներին զուգահեռ, հետադիմությունը, մեր դեպքում ի դեմս ՀՀԿ որոշ բեկորների և հայկական քրեաօլիգարխիայի մի մասի, շունչ քաշելու և ուժերը վերադասավորելու ժամանակ ստանալով, փորձում է վերականգնել իր փլուզված իշխանությունը, զրկելով մեզ ազատ և անկախ Հայրենիքում ապրելու հնարավորությունից, և իրենց մորթապաշտական և հակաժողովրդական մոլուցքի մեջ նույնիսկ պատրաստ է վերջ տալ հայկական պետության բուն գոյությանը, ինչի վառ դրսևորումն էր իրենց կողմից ուղղակիորեն սադրված ՌԴ Նաախագահ Վլադիմիր Պուտինի զանգը Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի ներքին անցուդարձին վերաբերող իր դրույթներով հանդերձ։

Այս իրավիճակում Հեղափոխության գոնե առաջնային նպատակների, այն է՝ ուժային կառույցների դուրս բերումը ՀՀԿ ենթակայությունից, անխտիր բոլոր քաղհալածյալների և քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, նոր քաղաքական դաշտի ձևավորումը և ազատ ընտրությունների անցկացումը հնարավոր են միմիայն Համաժողովրդական Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու դեպքում։ Ուստի «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր ողջ կարողություններով հանդերձ սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Միաժամանակ հայտարարում ենք, որ նույնիսկ Ազգային Ժողովում պատսպարված հակաժողովրդական ուժերի կողմից այդ նպատակի ժամանակավոր ձախողումը չպետք է մեզ հուսահատեցնի և շեղի ժամանակավոր կառավարություն ձևավորելու և Հեղափոխության նպատակները կյանքի կոչելու պարտականությունից։

Հավատարիմ մնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագրային դրույթներին, մենք կոչ ենք անում մեր անդամներին, համակիրներին և դաշնակից կազմակերպություններին այսուհետ նույնպես բոլոր հնարավոր միջոցներով աջակցել խաղաղ անհնազանդության գործընթացին և միտված մնալ խաղաղ Հեղափոխության վերջնական և լիակատար հաղթանակին։

«Հանուն Հայաստան պետության» ճակատ

27.04.2018