Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները

Հայաստանի լուսավոր ապագան կախված է թարս աճած խիարից

Նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2019թ.-ի հունվարի մեկից, հնարավոր է՝ թոշակներն ու նվազագույն աշխատավարձերը բարձրանան:

Արդեն մի քանի տարի է, ինչ ոչ թոշակները, ոչ էլ նվազագույն աշխատավարձը չեն բարձրանում և այդ «բեռը» թողել են արդեն վարչապետ Սերժ Սարգսյանի ուսերին, որ  որպես վարչապետ «լավամարդ» դառնա:

Այս տարիներին երկրում խորացել է աղքատությունը, սիրողական հաշվարկներով յուրաքանչյուր 3-ից մեկն աղքատ է, իսկ իրականում՝ երկրի բնակչության զգալի հատվածն է աղքատ:

Սերժ Սարգսյանը հանուն վարչապետության բարձրացումներ չէր անում, որ իր ձեռքով անի և հայտարարի, իսկ ժողովուրդն այդ ընթացքում թող արտագաղթի, թող սոված մնա, կարևորը վարչապետությունն է:

Այս ընթացքում մարդիկ հիվանդանոցներ չեն դիմում, առողջական խնդիրները հնարավորինս լուծում են տնային պայմաններում, երեխաներին չեն կարողանում կրթության տալ, չեն կարողանում հավուր պատշաճի տանիք ապահովել իրենց համար և այդ ամենը հայ ժողովուրդն անում է հանուն Սերժ Սարգսյանի վարչապետության. տոկում է, ինչպես կարողանում է, իսկ ինչպե՞ս է վարչապետը պատասխանելու տարիների դատարկությանը, աղքատությանը, արտագաղթին և տառապանքին:

Միշտ էլ կունենա գրագիր՝ քիչ թե շատ խելացի, ով արդեն վարչապետի փոխարեն կգրի ժողովրդի վարչապետական ճառընտիրը՝ ընտրելով ամենագեղեցիկ բառերը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հանրության ատելությանը պատասխանում է սիրով՝ բարձրացնելու է ինչ-որ ժամանակ թոշակներն ու նվազագույն աշխատավարձերը:

Ահա այսքան է Սերժ Սարգսյանը սիրում իր ժողովրդին՝ աղքատության, արտագաղթի, հուսահատության մեջ, սակայն որոշել է ժողովրդին հանել աղքատությունից և հուսահատության ճիրաններից:

Եվ իհարկե, Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ անուղղելի ռոմանտիկ՝ մինչև 2040թ.-ը Հայաստանում բնակչության թիվը հասնելու է 4 մլն-ի: Ահա այս է պակասում հայ ժողովրդին՝ հավատը, և միակ մարդը, գուցե, ով հավատում է լուսավոր Հայաստանին և ինքն իրեն՝ անվերապահորեն, և 2040թ.-ի 4 մլն բնակչությանը:

Եվ այս պահին մերժել ՀՀ միակ հավատավոր և լուսավոր անձնավորությանը՝ այնքան էլ ճիշտ չէ. չէ՞ որ մարդու մեջ կարող են սպանել հավատը այդ լուսավոր Հայաստանի նկատմամբ և եթե իրոք մեկ հոգի հավատում է, ապա սիրուն չէ այդ հավատը ոտնատակ անել, հակառակ դեպքում՝ վարունգ կբուսնի լուսավոր ապագայի փոխարեն:

NEWSPRESS.am