Գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի ամբիոնում ուսումնական շաբաթվա մեկնարկը տրվել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի խնկարկումով ու Շիրակի մայր բուհի կողմից զորակցություն հայտնելով Ֆրանսիայի ժողովրդին: Իսկ երեկոյան ԳՊՄԻ-ի ուսանողները ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ԳՊՄԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և Գյումրու այլ բուհերի երիտասարդների հետ մանկավարժականի բակից դրոշներով ու ցուցապաստառներով քայլարշավ են իրականացրել դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մոմավառությամբ և ծաղիկներով հարգել են Փարիզի և Բեյրութի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Նյութի սկզբնաղբյուր` http://tsayg.am/