Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը World Soccer պարբերականի վարկածով ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում:
Ամենահայտնի ֆուտբոլիստների թվում Մխիթարյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է:
Ցանկում ներառվել է «Արսենալ»-ի 3 ֆուտբոլիստ:
Թոփ-500-ում են ներառվել նաև գաբոնցի Պիեռ Էմերիկ Օբամեյանգը և Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Մեսութ Օզիլը: