Հայտնի է Աշխարհի առաջնությունների ամենագեղեցիկ գոլը (տեսանյութ)
Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մանուել Նեգրետեի գոլը, որը նա խփել է 1986 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Բուլղարիայի հավաքականի դարպասը, երկրպագուների կողմից ճանաչվել է ամենագեղեցիկն աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Այդ մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկրպագուների քվեարկությունն անցկացվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում մարտի 31-ից ապրիլի 9-ը: