Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Շատ կարճ ժամանակ ունի Հայաստանի քաղաքացին. «Ժառանգությունը» հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 9-ին՝ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության օրը, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին համախմբվել, փողոց դուրս գալ եւ իրենց կամքը պարտադրել Սերժ Սարգսյանի գլխավորած անօրինական իշխանությանը: «Ժառանգության» հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի եւ վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով եւ ինքնիշխան որոշումներով:

Ժողովրդի սպասելիքներն էին՝ դատաիրավական գործընթացների արդարացի դրվածք, քաղաքական, տնտեսական եւ քաղաքացիական արդյունավետ համակարգեր, ազատ տեղեկատվական դաշտ, կոռուպցիայի ու կաշառակերության դեմ իրական պայքար, արտագաղթի կասեցում, հայաստանյան կյանքում Սփյուռքի գործնական ներգրավում, ազգային համերաշխության կայացում եւ այլն:

Ի՞նչ տեսավ Հայաստանի քաղաքացին ապրիլի 9-ից նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի օրոք. համատարած ու ահագնացող արտագաղթ, 6 միլիարդ դոլարի հասցված արտաքին պարտք, եվրասոցացման համաձայնագրի շուրջ անհաջող զարգացումներ, ստորացուցիչ մուտք ԵԱՏՄ, ձախողված արցախյան բանակցություններ, որոնց արդյունքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր եւ 100-ից ավելի հայ զինվորների ցավալի կորուստը, կեղծված սահմանադրական հանրաքվե ու խորհրդարանական ընտրություններ, խայտառակ քաղաքական դատավարություններ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ, տնտեսության շարունակական հետընթաց, աղքատության աճ եւ բազմաթիվ այլ ձախողումներ ու սուտ խոստումներ։

Այսօր` ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների երկու ժամկետը, որը Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում թողեց աղետալի, խորը բացասական հետագիծ, սակայն Սարգսյանը մտադիր չէ սահմանափակվել կեղծիքով զավթած տասնամյա անպտուղ նախագահությամբ, ավելին՝ ցանկանում է շարունակել արատավոր վարչախմբի վերարտադրությունն ու իր կառավարումը արդեն երրորդ ժամկետով՝ վարչապետի պաշտոնում:

Շատ կարճ ժամանակ ունի Հայաստանի քաղաքացին՝ համախմբվելու, փողոց դուրս գալու եւ իր կամքը պարտադրելու Սերժ Սարգսյանի գլխավորած անօրինական իշխանությանը։ Այլապես Հայաստանին եւ հայ ժողովրդին սպասվում են էլ ավելի լուրջ մարտահրավերներ, ձախողումներ ու կորուստներ նրա հետագա իշխանավարման շրջանում»։