Արդյո՞ք Մխիթարյանը վրեժ կլուծի պարոն Ժոզեից, թե՞ ոչ
Արդեն անդրադարձել ենք, որ Եվրոպալիգայի խաղարկության «ԲԿՄԱ»-ի հետ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Արսենալին» մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Մխիթարյանը բաց կթողնի 3 շաբաթ։ Չնայած այն բանին, որ Մխիթարյանը կարծիք չի հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպման մասին, այնուամենայնիվ, ֆուտբոլային աշխարհն անհամբեր սպասում է այդ հանդիպմանը, քանի որ Մխիթարյանը կխաղա Ժոզեի դեմ։
Իսկ այդ հանդիպման խոչընդոտը Հենրիխի վնասվածքն է։ Այս մասին խոսել է նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու նշել, որ հույս ունի Մխիթարյանին տեսնել վերականգնված «Մանչեսթերի» դեմ հանդիպման ժամանակ։
Հավելենք նաև, որ Մխիթարյանը վնասել է ծնկի կապանները։