Պարբերականները հաստատում են, իսկ ֆրանսիացին՝ հերքում․ Գրիզմանի ու «Բարսելոնայի» ոդիսականը
Արդեն մեկ ամիս է, ինչ ֆուտբոլային աշխարհը քննարկում է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը։
Այդ լուրերին շղթայաձև միացել է նաև Թուրինի «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալայի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխության մասին լուրերը։ Եվրոպական սպորտային պարբերականները շարունակում են հրապարակումներ անել այն մասին, որ այս երկու ֆուտբոլիստներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվեն այդ երկու ակումբները։
Պարբերականները շարունակում են գրել, սակայն երկու ֆուտբոլիստները լռում են։ Այս լռությունը կոտրել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ով նշել է, որ տեղեկություն չունի այդ լուրերից ու նա բանակցություններ չի սկսել «Բարսելոնայի» հետ։
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ հարցազրույցի ժամանակ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշեց, որ ինքն ու Գրիզմանը կմնան թիմում ու կշարունակեն աշխատել «Ատլետիկոյի» համար։