Ֆաբիո Կապելոն հայտնել է մարզչական կարիերան ավարտելու մասին
Ֆուտբոլի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելլոն, ում վերջին աշխատանքային թիմը չինական «Ցզյանսու Սունինն» էր, հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:
«Ես մեծ փորձ եմ ձեռք բերել ֆուտբոլային ակումբների և ազգային հավաքականների հետ աշխատանքի ընթացքում: «Ցզյանսու Սունինում» աշխատանքը ֆուտբոլում իմ վերջին փորձն էր, այժմ ես թոշակառու եմ: Հիմա ես իմ՝ մեկնաբանի դերից գոհ եմ»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Rai Sport-ը:
Կապելոն հայտնի է «Միլանում», «Ռոմայում», «Յուվենթուսում» և «Ռեալում» կատարած մարզչական աշխատանքով: Իտալացի մասնագետը նաև գլխավորել է Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները: