Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

«Օգնիր Սերժին՝ գնալ թոշակի» ակցիան իշխանափոխության «հուժկու» քայլ չէր, այլ վերաբերմունք

Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը կազմակերպել էր «Օգնիր Սերժին՝ գնալ թոշակի» խորագրով դրամահավաք: Քաղաքացիները 10 կամ 20 դրամ էին նետում տարայի մեջ, որը դրված էր Սերժ Սարգսյանի ծաղրանկարի դիմաց:

Այս ամենը ֆեյսբուքյան ուղիղ կապով հնարավորություն ունեին դիտել բոլոր ցանկացողները: Նույն սկզբունքով էլ բոլորը կարող էին թողնել իրենց մեկնաբանությունը: Իհարկե, ակցիան շատերին ոգևորեց: Քաղաքացիներից շատերն իրենց անմիջական ակտիվ մասնակցությամբ և նաև ֆեյսբուքյան մեկնաբանություններով ողջունեցին նախաձեռնությունը, սակայն որոշների կողմից, այնուամենայնիվ, եղավ նաև հակառակ ռեակցիան:

«Բնական է և նորմալ, որ կլինեին քաղաքացիներ, ովքեր կդժգոհեին, բայց քաղաքացիներից շատ-շատերը միացան մեզ ու սրտանց մասնակցեցին այդ արարողությանը և շարունակում են մասնակցել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր էլ «Ազատության» հրապարակում ակցիան շարունակվում է: Ինչ վերաբերում է ակցիայի հաջորդ քայլին՝ 10 ու 20 դրամանոցներով լցված բանկաների փոխանցմանը հասցեատիրոջը (Բաղրամյան 26), ապա Սանասարյանը խոստացավ դրա մասին տեղեկացնել, երբ ժամանակը գա:

«Երեկվա ակցիան, ինչպես սիրում են շատերը ասել, հուժկու քայլ չէր իշխանափոխության համար, դա պարզապես քաղաքացիների վերաբերմունքն էր՝ ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Նա ինքն է ասել, որ դրամի կարիք ունի: Շատերն այդ օրը հայհոյելով, շատերը՝ պարզապես խոսքով ասացին, որ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու ժամանակն է»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն առանց այս էլ չգիտի՞, որ ժողովուրդը չի ընդունում իրեն՝ որպես ղեկավարի, իսկ մի մասը նույնիսկ ատում է նրան, Սանասարյանը պատասխանեց, որ դա նրան հարկավոր է անընդհատ հիշեցնել:

«Պետք չէ ատել, պետք է ուղղակի գործ անել: Ատելությամբ հաջողության չեն հասնում: Պետք է սիրել երկիրն ու հանուն դրա դուրս գալ փողոց ու փոխել էս ամեն ինչը: Ես սիրում եմ իմ երկիրը և դրա համար պայքարում եմ»:

Հարցին, թե հաշվի առնելով փողոցային պայքարի նախորդ փորձերը, որոնք տապալվել են՝ այն դեպքում, երբ բազմամարդ էին, արդյոք այսօր մարդիկ կհավատա՞ն և դուրս կգա՞ն պայքարի, Սանասարյանը պատասխանեց. «Տապալվելու մասին դեռ վաղ է խոսել. մենք դեռ այնպիսի ակցիաներ չենք արել, որոնք կարող ենք ասել, թե տապալվել են: Մարդիկ քիչ են եղել, մարդիկ շատ են եղել, բայց տապալվելու մասին դեռ չխոսենք: Մասնակցել-չմասնակցելը մարդկանց վերաբերմունքն է: Օրինակ՝ երեկ շատ մարդ կար, ի վերջո՝ ո՞վ է ասում, թե հարցերը հանրահավաքների միջոցով են լուծում»,- նկատեց Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ նախաձեռնության առաջին օրն ակցիայի մասնակիցներին չի հաջողվել փոխանցել տարաները: Բաղրամյան 26-ում նրանց դիմավորել է ոստիկանների պատը:
Թե որքան ժամանակ դեռ կշարունակվի ակցիան և որքան ժամանակ կպահանջվի տարաները Բաղրամյան 26 փոխանցելու համար, Սանասարյանը չի հայտնում:
«Թույլ տվեք չասել, քանի որ անակնկալ ունենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Սերժ Սարգսյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Ակադեմիայի 2017-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության տարեկան ընդհանուր ժողովին: Սերժ Սարգսյանն ասել է, որ փոքր հնարավորություններով լուրջ խնդիրներ պետք է լուծել, գիտության ասպարեզում սերնդափոխություն անել: Գիտնականներից մեկի հարցին, թե փող է պետք, Սարգսյանն ասել է. «Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»: